Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Զաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածել

Օրերս Զաբել Ասատրյանը նշել է իր 100–ամյակը: Հարազատները ծննդյան օրն իսկական տոնի են վերածել ու հավաքվել աշխարհի տարբեր ծայրերից: Զաբել տատն ունի 5 երեխա, 10 թոռ, 17 ծոռ և 2 կոռ:  Ասում է՝ իր 100-ամյակը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Առողջությունից չի բողոքում, մի քիչ տեսողությունն է թուլացել, ու լսողությունը՝ ծանրացել: Այս պատկառելի տարիքում էլ չի սիրում նստած մնալ․ սպասում է՝ եղանակը լավանա , որ բանջարանոց մտնի ու իր գործն անի:

Մառախլապատ երկինքն ու անձրևոտ եղանակը խառնել են Զաբել տատի հաշվարկները: Շարունակ ներսուդուրս է անում, նեղսրտած սպասում, որ անձրևները դադարեն, որ այգի ու բանջարանոց  մտնի:

«Դե որ գործ չեմ անում, նեղվում եմ: Ելնում, ման եմ գալիս, մի գործ ձեռնարկում եմ, օրս անցնում է: Օրինակ՝ ծաղիկ եմ տնկում, կանաչի եմ ցանում՝ ծիտրոն, ռեհան, համեմ: Համ օրս է անցնում, համ էլ տունը եկամուտ է գալիս : Անձրևների պատճառով ուշացրել եմ ցանելը: Պիտի հողը փորվի, իրենք փորում են, ես էլ ցանում եմ»:

Ոչ միայն ցանում է, այլև քաղհան անում, բանջարեղեն մշակում: Օրերս նշել է իր 100–ամյակը, որը լավ առիթ էր աշխարհի տարբեր ծայրերից իր շուրջը հավաքելու ամենամոտ հարազատներին: Եկել էին թոռ ու ծոռով: 5 երեխա ունի, 10 թոռ, 17 ծոռ և 2 կոռ: Ասում է՝ իր 100-ամյակը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր:

«Էնքան շատ էին, որին ասեմ (ծիծաղում է), բոլոր հարազատներս եկել էին. տալիս (ամուսնու քրոջ) աղջիկները, տեքորս (տագրոջ) տղան, դրսում ապրող հարազատներս՝ աղջկաս ընտանիքը, տղա թոռս՝ Շվեյցարիայից, բոլորն էլ եկել էին, Ռուսատանից: Ես ինձ շատ լավ էի զգում»:

Երգել են, պարել, տատին ուրախացրել: Ինքն էլ է ժամանակին լավ երգել, իր երգով  քաղցրացրել կենացները: Հիմա ափսոսում է, որ առաջվա պես երգել չի կարողանում:

«Պարելու հետ էդքան «գլուխ» չեմ ունեցել, բայց երգելը երգել եմ: Իմ ամենասիրելի երգը «Հայրենիքիս ջուրն» է, «Քելե լաոն»: Հիմա որ երգում եմ, սխալվում են, ամոթ եմ անում: Դասի էի գնում, թվաբանության ժամին դասատուն գալիս էր ու ասում՝ մի հատ պիտի երգես, նոր սկսենք դասը»:

Հուշերը հիմնականում մանկության ու երիտասարդության տարիների հետ են կապված: Հաճախ է մտովի տեղափոխվում ծննդավայր՝ Շիրակի մարզի Բագրավան գյուղ, հիշում ծնողներին:

«1941թ. կռիվը սկսվեց, հորս էլ տարան Թիֆլիս, արդեն մեծ մարդ էր: Ինքնաթիռի թևերն էին սարքում։ Էդ ալյումինից, որ ավելանում էր, հայրս կաթսաներ էր սարքում․ ձեռքից գալիս էր: Մորս կանչում էր, էն ժամանակ թույլատրելի փաստաթղթով էին գնում Թիֆլիս, մայրս վերցնում էր թույլտվությունը, գնում ու էդ իրերը բերում էր՝ կաթսա, գդալ, սինիներ սիրուն-սիրուն, հետո տանում, ծախում էր»:

Հարս է գնացել հարևան Խարկով գյուղ, կարճ ժամանակ անց գյուղը տեղահանել են: Մի քանի վայր փոխվելուց հետո հասել են Արմավիր ու հիմանավորվել Հացիկ գյուղում: Հիմա ապրում է կրտսեր տղայի ընտանիքի հետ: Շուրջ 40 տարի միասին ենք ապրում՝ ասում է հարսը՝ Համեստ Պետրոսյանը:

«Երբ ամուսնացա, մայրս նոր էր մահացել, ես իրեն ծնողի տեղ ընդունել եմ, պահել եմ: Ինքը ծնողի նման է ինձ նայել, ես էլ իրեն՝ որպես աղջիկ: Այդպես միասին ապրել ենք 40 տարի»:

«Մեր ու աղջիկ ենք եղել, այդպես էլ պետք է լիներ»:

Օրը սկսում են առավոտյան մեկ բաժակ սուրճով, հետո նախաճաշում են ու անցնում  առօրյա գործերին։ Զաբել տատինը դրսի գործերն են:

Ծննդյան օրը հիշում է մոր պատմածով՝ ծնվել է գարնանը՝ մարտի 8-ին: Այդ օրն էլ նշում են, բայց անձնագրում 1926թ հուլիսի 1-ն է գրված:

100–ամյակը բոլորած տարեցներին պետությունը խրախուսում է:  Թե ինչպես, Արմավիրի մարզպետի աշխատակազմից Տաթևիկ Մկրտչյանն է մանրամասնում:

«Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող 100 տարին լրացած անձանց տրամադրվում է 1 մլն  դրամ միանվագ գումար: Այն ստանալու համար դիմում ներկայացնելու կարիք չկա: Գումարը տրամադրվում է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդ ամսվա կենսաթոշակի կամ նպաստի հետ միաժամանակ»:

Զաբել տատի երկարակեցության գենը ծնողներից է փոխանցվել: Առողջությունից չի բողոքում, պարզապես տեսողությունն է մի քիչ վատացել, լսողություն էլ՝ ծանրացել: Իր ժառանգներին մաղթում է.

«Ուրախ կյանք, առողջություն, հաջողություն: Միշտ ասում եմ՝ Աստված ձեզ հետ, երեխեք ջան»:

Ռադիոլուր