Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը
Հայաստան

Նոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը

Սյունիքի մարզում այս պահին 12 դպրոց է հիմնանորոգվում՝ 6 միլիարդ 400 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Այդ դպրոցները ներառված են կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ցանկ։ Աճանան գյուղի 170 աշակերտները արդեն դասերը շարունակում են հիմնանորոգված դպրոցում։

Կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 դպրոց, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով․ սա Հայաստանի Հանրապետության կառավարության խոստումն է, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Կրթական ծրագրերի բովանդակային փոփոխություններին զուգընթաց, պետությունը կարևորում է նաև ենթակառուցվածքների բարելավումը` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը․

«Սյունիքի մարզում, կառավարության կողմից իրականացվում են աննախադեպ մասշտաբի դպրոցաշինական աշխատանքներ՝ մոտ 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Ընդհանուր արժեքից կառավարությունը 6,4 մլդ դրամ ուղղել է մարզի 12 դպրոցների նորոգմանը»։

Աճանանի միջնակարգ դպրոցը 12 հիմնանորոգվող դպրոցներից մեկն է։ Կառավարությունը 230 մլն 200 հազար դրամ է հատկացրել այդ դպրոցի նորոգմանը։ Սոնա Հովհաննիսյանն արդեն 30 տարի Աճանանի դպրոցի տնօրենն է։ Ասում է՝ իրենց դպրոցի հիմնանորոգման մասին կառավարության N 2093 որոշումը երբեք չի մոռանա։

«Պետք էր կառուցվեր նոր դպրոց, հինը պիտի քանդվեր ու նոր չափորոշիչների համաձայն նոր տեղում պիտի կառուցվեր դպրոցը։ Սակայն չկար նոր տարածք, սեփական տարածք էր՝ համաձայնության չեկան։ Հետո որոշեցին, որ եթե նոր դպրոց չի կառուցվելու, ապա պիտի նորոգվի։ Ու այդպես էլ դպրոցի նորոգումը մտավ կառավարության ծրագրի մեջ»։

Ինֆորմատիկայի դասասենյակում աշակերտները էլեկտրոնային գրատախտակի վրա են ցուցադրում են հին դպրոցում տեղի ունեցած միջոցառումները։ Այս տարի վերջին զանգին սպասող Ժաննա Մարտիրոսյանը 12 տարի այս դպրոցում է սովորել ու հիմա ափսոսում է, որ նորոգ դպրոցում ընդամենը 2 ամիս է սովորելու։

«Նախկին դպրոցի հետ կապված շատ հիշողություններ ունեմ, ամեն մի անկյուն իր պատմությունն ուներ։ Բայց, յուրաքանչյուր աշակերտի համար հաճելի է սովորել նման դպրոցում, մի տեսակ դասերն էլ են ավելի հետաքրքիր դարձել»

Նոր կառուցվող ու նորոգվող դպրոցները ամբողջությամբ կահավորվում են նոր գույքով։ Նախկին պահարաններից, նստարաններից, գրասեղաններից, մարզագույքից ոչինչ չի մնացել։ Աճանանի դպրոցի կահավորումը ընթացքի մեջ է՝ ասում է տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։

 «Մենք ամեն օր գույք ենք ստանում ու երեխաների նման ուրախանում ենք, որ հիմա մենք էլ ունենք ժամանակակից տեխնիկա, հագեցած լաբորատորիաներ, որ նախկինում չենք ունեցել։ Երեխաների համար երազանք էր լաբորատոր փորձ անելը, համակարգչային լիարժեք հագեցված սենյակում դաս անելը։ Նախագծային աշխատանքներն են շատացել, շատ հեշտությամբ աշակերտները կատարում են, չեն ընկնում դես ու դեն․․․»։

Աճանանի դպրոցի 170 աշակերտներն ու մանկավարժներն անհամբերությամբ են սպասում նորոգված դպրոցի պաշոտնական բացման հանդիսությանը։ Նույնիսկ կարգախոս են ընտրել իրենց համար՝ նոր դպրոց՝ նոր հնարավորություններով։

radiolur