Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից ի վեր առաջին անգամ ունի Ադրբեջանի հետ հաստատված խաղաղություն՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսին նախորդած շրջանում երբեք խաղաղություն չի եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Պատերազմի եռագլուխ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ, նաև 2018 թվականից առաջ մենք  ունեցել ենք խաղաղություն։

Իհարկե, այս պնդումը ցինիկ սուտ է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով։  Ընդ որում, զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվն էլ էականորեն ավելի մեծ է։  Սա, թերևս, նրանց պատկերացումն է խաղաղության մասին, որ ամեն տարի շարունակաբար մենք ունենանք զոհեր, իսկ մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի և վիրավորների բացակայություն, խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։

Նախորդող շրջանում մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ունեցել ենք փոխհրաձգություններ, պարբերաբար եղել են դիպուկահարների մարտեր, դիպուկահարների մինի պատերազմներ։ Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե այդ իրավիճակը և մեծ պատերազմի հետ հարաբերությունները ի՞նչ են եղել և ի՞նչ են նշանակել։ Իմ ասածն այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել նաև, թե ինչպես և ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը։  

«Դա էլ, ըստ էության, գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությամբ, ինքնիշխանությամբ, պետականությամբ, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ և տնտեսական զարգացմամբ։ Նաև սա է պետք արձանագրել, որ այդ վճարամիջոցն արդեն սպառվել էր 2016 թվականին, երբ տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը։ Ոչ միայն տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել էր բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս էր ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել այս պնդումը, ես հղում կանեմ արդեն իսկ հրապարակված և բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի օգոստոսի նամակին»,- ասել է վարչապետը։  

Փաշինյանի խոսքով՝ իր հայտարարությունը, որ նախորդ շրջանում երբեք խաղաղություն չի եղել, իսկ հիմա խաղաղություն է հաստատված, հիմնավորում է նրանով, որ 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով Հայաստանը չի ունեցել զոհեր և վիրավորներ։  

«Իսկ գործնականում մենք զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի փետրվարից։ Այսինքն, վերջին նման դեպքն արձանագրվել է 2024 թվականի սկզբին»,- նշել է նա։

ՀՀ վարչապետը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ոչ թե ստորագրված, այլ նախաստորագրված է, սակայն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արդեն իսկ դե յուրե ամրագրում ունի։

«Դե յուրե ամրագրումը 2024 թվականին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կողմից ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգի ընդունումն է, որն ընդունվելուց հետո երկու երկրներում համապատասխան ընթացակարգերով վավերացվել է՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ փաստաթղթում է, որ Ալմաթիի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Եվ սա ունի դե յուրե բարձրագույն նշանակություն երկու երկրներում։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով ճանաչել են, որ անկախ Հայաստանը իր տարածքով նույնական է Խորհրդային Հայաստանի հետ, և անկախ Ադրբեջանը իր տարածքով նույնական է Խորհրդային Ադրբեջանի հետ։ Սա է խաղաղության հիմքը, և սա ունի երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ ահա այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում է պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը բազում զոհերի և զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ հասել է խաղաղության։

«Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին... մենք հասել ենք խաղաղության, և ազատ, ժողովրդավար, զարգացող, բարեկեցիկ, ինքնիշխան Հայաստանը նրանց հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է։ Դրանից ավելի մեծ գնահատական նրանց զոհողություններին մենք չենք կարող մատուցել։ Եվ ուրեմն խաղաղությունն այսօր արդեն դե յուրե հաստատված է, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր խաղաղությունն է, իր ստեղծած խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղության վրա աշխատել է, այդ արդյունքին հասել է իր ընտրած իշխանությունը։ Իշխանությունը խաղաղություն հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն՝ 2021 թվականի արտահերթ  խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով և այն իրականացնելով։ Եվ ուրեմն գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Անկեղծ ասեմ՝ որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը»,- եզրափակել է Փաշինյանը։