Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին

Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստան

Վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներից

«Gallup» կենտրոնի կողմից 2025 թվականին հրապարակված զեկույցում մեր երկրի ցուցանիշը 2024 թվականի համար 84 տոկոս է, ինչը 2023 թվականի համեմատ բարձր է 1 միավորով, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով:

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 23-ին հրավիրված նիստում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նոր Սահմանադրության մշակման աշխատանքները: ԱԺ-ի կողմից ընդունվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերությունների բարեփոխման փաթեթը: Խորհրդարանին են ներկայացվել փաթեթներ, որոնցով առաջարկվում է նախատեսել քաղաքացիական եւ վարչական գործերի ու բողոքների քննության հստակ ժամկետներ եւ գրավոր ընթացակարգեր: Նախատեսվել են նաեւ դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունն ընդհատման պահից շարունակելու ընդհանուր կանոն, ինչպես նաեւ նոր դատավորի կողմից ապացույցների հետազոտման առավել ճկուն ընթացակարգեր: Վարչական մարմինները մինչեւ 300.000 ՀՀ դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք այլեւս չեն ունենա, ինչը 20-30 տոկոսով կթեթեւացնի Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

Սրբուհի Գալյանի խոսքով Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ ՏՀԶԿ Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիտորինգի 5-րդ փուլի առաջընթացի զեկույցով ներկայացված կատարողական 9 դաշտից 6-ում գրանցվել է էական առաջընթաց: 2025 թվականի ընթացքում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով ներկայացված 22 հանձնարարականի կատարման ուղղությամբ:

Անդրադառնալով քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին՝ նշվել է, որ տարեվերջի դրությամբ վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորված անձանց թվից: Պրոբացիայի ծառայությունը ձեռք է բերել 759 էլեկտրոնային հսկողության սարքավորում, որի արդյունքում մատակարարվել է 459 էլեկտրոնային հսկողության, ինչպես նաեւ 300 վարչական հսկողության սարքավորումներ: Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները:

Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են նաեւ վերապատրաստման դասընթացներ:

Արդարադատության նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգին: