Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն
Խոսքն արտաքին տնտեսական գործունեության կենտրոն ստեղծելու մասին է: Ներկայում մաքսային գործառույթները կատարվում են որոշակի տարանջատման սկզբունքով՝ հայտարարագրումները, ձեւակերպումներն ու փաստաթղթային հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ փաստացի զննումներն իրականացվում են առանձին տերմինալներում: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա մեկ համակարգում մեկտեղել ոչ միայն մաքսային, այլեւ բոլոր մարմինները, որոնց գործառույթները կապված են ապրանքների արտահանման եւ ներմուծման հետ:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական անձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին: Հայաստանին կտրամադրվեն 39 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ, ինչպես նաեւ 6 մլն եվրոյի չափով դրամաշնորհ՝ Եվրամիությունից: Կլինի նաեւ համաֆինանսավորում ՀՀ Կառավարության կողմից: Վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 1 տոկոս մարժա: Մայր գումարի մարումները սկսվելու են 4 տարի անց:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը:
Զեկուցողը նշել է, որ ծրագրի իրականացման պայմաններում կկառուցվեն բավականին մեծ պահեստային զննման եւ բեռնաթափման մասնաշենք՝ մոտ 9000 քմ տարածքով, ավտոկայանատեղի՝ 408 ավտոմեքենային համար, երկհարկանի լաբորատորիա, ճառագայթային զննման սարքի հարթակ, կարգո եւ հավաքական բեռների զննման մասնաշենք ու նմանատիպ այլ շինություններ:
Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ԱՏԳ մասնակիցներին մատուցել բարձրակարգ ծառայություններ եւ ապահովել մաքսային հսկողության համար անհրաժեշտ արդյունավետություն:
Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ ԱՏԳ կենտրոնը տեղակայվելու է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում՝ մոտ Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա երկրորդ կեսին:
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծումը՝ նշելով, որ այն հնարավորություն կընձեռի ավելացնելու հոսքերը Հայաստանի տարածքով: Նա նշել է, որ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա տնտեսավարողներին ծառայություններ մատուցել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 23-ի արտահերթ նիստում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...