Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան
Դժվար է հիմա ասել՝ Սամվել Կարապետյանը ինչ-որ բան է հայտարարել: Ես հիմա պետք է հասկանամ՝ մենք գործ ունենք արհեստական բանականությա՞ն, թե՞ իրական մարդու հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» ներկայացրած անվտանգային մոդելին:
«Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն, բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում, և հասարակությունն այնուամենայնիվ նաև ԱԲ-ին առերեսվում է, գուցե պետք է լուրջ վերաբերվի, որովհետև մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ, ոչ թե իրական, բնականաբար, պետք է վիրտուալ մարդկանց մասին խոսենք՝ հաշվի առնելով, որ երեկ նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք, մեղմ ասած, հարիր չեն քաղաքական ուժին՝ կախաղանների, այլ պատկերներով, ինչ-որ արհեստական բանականությամբ ձևավորած «ուժեղ» մարդկանց կերպարով, ես ընդամենը կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից»,- նշեց նախարարը:
«Նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա և հասարակությանը պարզաբանի, որ մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով: Մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չի ծառայել, պիտի պարզաբանում տա, նոր խոսի անվտանգությունից: Երբ կպարզաբանեն՝ ինչու չեն ծառայել, ՀՀ քաղաքացի լինելով, մարդիկ փախած են: Նարեկ Կարապետյանն այստեղ է, ես նրան փախչող չեմ ասում, նույն Սամվել Կարապետյանի տղաները ո՞ւր են եղել մինչև 27 տարեկան: Փաստ է, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել, մինչև 27 տարեկան եղել են ՀՀ քաղաքացի, բայց չեն ծառայել ՀՀ բանակում»,- ասաց Սուրեն Պապիկյանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...