Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. Վարդապետյան
Մի վարժություն էինք արել՝ ամփոփելու համար, թե 2018-2025 թվականների ընթացքում ՀՀ-ին ընդհանուր առմամբ ինչքան գույք է ամրացվել, և թե ինչ արժե այդ գույքը. խոսքը կադաստրային արժեքների մասին է: Կառավարության՝ մարտի 19-ի նիստին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Քրեական վարույթներով դատարաններում ավարտված գործերով պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերով և հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականին՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմով, ՀՀ-ին և համայնքների սեփականությանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների հանրագումարը շուրջ 291 մլրդ 726 մլն դրամ է կազմում: Եթե դոլարային համարժեքը փորձենք հաշվել, ապա մոտ 773 մլն դոլարի մասին է խոսքը, որից 65,8 տոկոսը կամ շուրջ 193 մլրդ դրամը՝ շուրջ 504 մլն դոլարը, ամրացվել է և վերադարձվել 2023-2025 թվականների ընթացքում»,- ասաց նա:
Վարդապետյանը նաև հիշեցրեց, որ անցած տարվա դեկտեմբերին նախաձեռնվել էին Սևանի ավազանի շուրջ դատախազական ներգործության ակտերի հիման վրա բացարձակ նիշից ցածր գտնվող գույքերի ապամոնտաժման աշխատանքներ, և որ այդ մասով աշխատանքն ակտիվացել է: «Այս պահի դրությամբ բացարձակ նիշից ցածր քանդվել է մոտ 83 ապօրինի շենք-շինություն, որոնք 33 հողամասերում են: Այս պրոցեսը շարունակական է:
Մեզ անընդհատ քննադատում են, թե ինչու մենք այդ գույքերը չենք տալիս պետությանը, կամ ինչու չենք տալիս որոշակի սոցիալական նպատակներով: Նորից առիթն օգտագործելով՝ կրկնեմ, որ այդտեղ սեփականության իրավունք լինել չի կարող»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս գույքերի նկատմամբ որևէ մեկի, այդ թվում՝ ՀՀ-ի սեփականության իրավունք չի կարող գրանցվել: «Պրոցեսը լինելու է շարունակական: Բացարձակ նիշից ցածր որևէ գույք, անկախ իր շուկայական արժեքից, չի կարող սեփականության վերադարձվել, քանդվելու է, և տարածքն ազատվելու է ամբողջությամբ»,- ասաց նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...