Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին
Հայաստան

Էդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Էդիտա Գզոյանին վերականգնելու հարց օրակարգում չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատակազմի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ 

Հարցին, թե հանդիպման ընթացքում արդյոք բարձրացվե՞լ է Էդիտա Գզոյանին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերականգնելու հարցը, նախարարը պատասխանել է. «Տնօրենին վերականգնելու հարց չկա»։

Նախարարն ընդգծել է, որ Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվել է կառավարման հետ կապված խնդիրների պատճառով։ «Խնդիրները տարբեր են, մենք առիթ ունեցել ենք միասին շատ երկար ու մանրամասն խոսել բոլոր խնդիրներից, և ես կարծում եմ, որ բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները։ Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ՝ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Այդ իմաստով, կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ և կառավարչական խնդիրները պետք է լուծվեն»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Էդիտա Գզոյանն ազատման դիմում է գրել իր ցուցումով, քանի որ պետական արարողակարգային այցի շրջանակներում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արցախյան հիմնախնդրի վերաբերյալ գիրք նվիրելը հակասում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց.  

«Ո՞ւմ կողմից է գիրք նվիրվել։ Տնօրենի  կողմից չէ՞։ Հետևաբար, կառավարման խնդիր է, ճիշտ է՞։ Եթե դուք մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությունը։ Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցի մասին, ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, եղել է իրավիճակ, որը պետք է չլիներ, և այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը»,- ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմի հետ հանդիպմանը՝ Անդրեասյանը հայտնեց, որ աշխատակազմը ցանկություն էր հայտնել իր  հետ հանդիպել, ինքն էլ ընդառաջել է, բոլոր ցանկացողները հրավիրել են նախարարություն։

Հանդիպումը կայացել է մարտի 16-ին, անդրադարձ է եղել բոլոր հարցերին, որոնք բարձրաձայնել են թանգարան-ինստիտուտի աշխատակիցները։  

«Տարբեր բնույթի հարցեր ունեին՝ հիմնականում կապված իրենց գիտական, հետազոտական գործունեության հետ։ Ես պարզ ու հստակ նրանց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրականացնեն այն գիտական, հետազոտական նաև թանգարանային գործունեությունը, որը իրականացնում են։

Թանգարանի ֆինանսավորումն ամեն տարի ավելացել է պետության կողմից, և պետությունը երբեք այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

Նախարարը խոսել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող շինարարական աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքների հետ կապված եղել են խնդիրներ, որոնք լուծելու համար մեծ ջանքեր են գործադրվել։ Նախարարը հիշեցրել է, որ սեպտեմբերից սկսած՝ ինքն ամեն շաբաթ այցելում է հուշահամալիր, հետևում շինարարական աշխատանքներին։

Ժաննա Անդրեասյանը ցանկություն ունեցող լրատվամիջոցներին հրավիրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հերթական այցերից մեկի ընթացքում ուղեկցել իրեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնել էր, որ ինքը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին խնդրել է ազատման դիմում գրել, իսկ պատճառն այն է, որ Էդիտա Գզոյանը  ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր արարողակարգային այցի ընթացքում հիշատակել է արցախյան հիմնահարցն ու թեմայի վերաբերյալ գիրք նվիրել։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը։