Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին
Հայաստան

Հանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքը

Հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ, Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Արմենպրես»-ը։ 

«Հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ։ Եվ, կարծում եմ, որ այս կապակցվածությունը միշտ չի և ամեն տեղ չի, որ ընկալված է։ Որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, կա մի գործիք՝  լրացուցիչ ներդրումներն այդ ոլորտում։

Ընդհանրապես մեր մտածողությունը շատ տեղերում արտահամակարգային և արտապետական է, և մենք շարունակում ենք մտածել, թե կարելի է չանել ներդրում և ունենալ լավարկում՝ օրինակ էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության և այլնի վրա, ընդ որում, էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել»,- ասել է վարչապետը՝ հավելելով՝ եթե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան և էնտուզիազմը կտրանսֆորմացնի և կդարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան և էնտուզիազմը չեն կարող մեծ ազդեցություն ունենալ։

Վարչապետի խոսքով՝ մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդիր էլ կա, քանի որ հանրային ոլորտը առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։

«Սա կապված է մեր պատմական փորձառության հետ։ Մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ցույց է տվել, որ մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող և խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերն ու վագոններն ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ արված չեն, այդ գնացքը կամ պարզապես տեղից չի շարժվի, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը, եկեք խոստովանենք, որ մեր իրականության մեջ շատ հաճախ պատահում է։ Շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Հետևաբար, հանրային կառավարման նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է։ Մենք Հայաստանում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի պետական բյուջեն։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ամեն դրամ հարկը այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարության թեմային՝ վարչապետը նախ ներկայացրեց, թե ինչ է նշանակում նորարարությունը իր կարծիքով։ «Ի՞նչ է նշանակում նորարարություն, նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չէ անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ, իսկ նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ սա է պատճառը, որ Հայաստանի կառավարության առնվազն վերջին 1.5 տարվա քաղաքականությունն ուղղված է հետևյալին՝ մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում, այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մ

ենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք և նոր ըմբռնում։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այսօր այդ ներդրումների և ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք կրթական ծրագրերի են մասնակցում՝ բարձրացնելու համար իրենց որակավորումը, բարձրացնելու համար իրենց աշխատանքի որակը, և դա առաջին հերթին արվում է Հայաստանի քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար»,- ասել է Փաշինյանը։  

Նրա խոսքով՝ ցանկացած չլուծված պրոբլեմ, որ այսօր տեսնում ենք, նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։

«Այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ նաև ասել, որ առանձին վերցրած գիտելիքը չի կարող տալ արդյունք, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ։

Մի օրինակ կա, որը ինձ ամենաշատն է տպավորել, երբ դեպի լուսին ԱՄՆ առաքելության «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել է ավելի քան 400 հազար գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400 հազար, այլ 250 հազար գիտանական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ Մենք, իհարկե, մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և, ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռչել լուսին, և դրա համար կա ընդամենը մեկ պատճառ՝ այդ 400 հազար գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որովհետև, եթե լինեին այդ 400 հազար գիտնականները և պրոֆեսիոնալները, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու մենք պետք է հրաժարվեինք լուսին թռչելուց։ Կներեք կոպիտ օրինակի համար, այսպիսի ասացվածք  կա՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է»։ Լուսին թռչելը մեզ համար խակ է, իսկապես խակ է, որովհետև գարունը նոր է բացվել և մրգի հասնելուն դեռ շատ ժամանակ կա»,- եզրափակել է Փաշինյանը։