Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին
Հայաստան

Անհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումը

Երևանի քաղաքապետ, Համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանն անհրաժեշտ է համարում բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Տիգրան Ավինյանն այդ մասին ասել է Հանրային հատվածի նորարարությունների ֆորումի ժամանակ ունեցած ելույթում։

«Կարծում եմ՝ բոլորս տեսնում ենք, որ այսօր քաղաքների դերը պետական կառավարման և հանրային քաղաքականությունների զարգացման առումով էականորեն ավելացել է։ Հայաստանում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ։ Դեռևս 2018 թվականին սկսվեցին մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված պետական կառավարման բարեփոխումներին և ընդհանուր թվայնացման գործընթացներին։ Այդ ժամանակ իմ գրասենյակը (խմբ. Տիգրան Ավինյանն այդ ժամանակ զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը) սկսեց աշխատել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակի վրա, և 2021 թվականին Կառավարությունն ընդունեց հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը։ Նույն տարիներին մեծ թափով շարունակվեց տեղական ինքնակառավարման համակարգի հիմնարար բարեփոխումը, այն է՝ համայնքների խոշորացման գործընթացը, իսկ 2019 թվականին մեկնարկեցին նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք համայնքներին բացի կառուցված ճանապարհներից, մանկապարտեզների, մշակույթի տներից, այգիներից տվեցին նաև գիտելիք՝ այդ տեսակ նախագծեր իրականացնելու համար։

Այս բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը, իմ համոզմամբ, պետք է լինի համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը։ Տեղական իշխանությունները պետք է ունենան բավարար գործիքներ և ռեսուրսներ իրենց բնակիչների խնդիրներն արդյունավետ լուծելու համար»,- նշել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում իրականացվել են մի շարք կարևոր, բայց նաև դժվար բարեփոխումներ։ «Մենք երեք տարվա ընթացքում եռապատկել ենք մեր սեփական եկամուտները, ամբողջությամբ թվայնացրել ենք քաղաքային ծառայությունները, երևանցիներին տրամադրել ենք քաղաքային կառավարմանը մասնակցելու թվային գործիքներ, ինչպես օրինակ «Ակտիվ քաղաքացի» հարթակը, 70-ական թվականների սարքավորումներով աշխատող մեր հիմնարկներն ու ընկերություններն արդիականացրել ենք՝ ներդնելով 21-րդ դարին համապատասխան տեխնիկական և թվային գործիքներ։ Մեր նպատակն է, որ Երևանում ձևավորվող այս փորձառությունը օգտակար լինի նաև Հայաստանի մյուս համայնքների համար, և Համայնքների միության միջոցով մենք պատրաստվում ենք այս լուծումները հասանելի դարձնել մեր մյուս համայնքների համար։

Իհարկե, մենք մեր շրջանակով որոշակի խնդիրներ կլուծենք, բայց շատ կարևոր է, որ հանրային կառավարման բարեփոխումները իրականացվեն համապետական մակարդակով, որովհետև համապետական մակարդակով իրականացված արդյունավետ հանրային կառավարման բարեփոխումներն ազդելու են բոլորի՝ և՛ ինստիտուտների, և՛ համայնքների և՛ յուրաքանչյուր բնակչի վրա»,- եզրափակել է Երևանի քաղաքապետը։