Կարո Փայլանը հաստատել է. Թուրքիայից մահափորձեր են ցանկանում իրականացնել Եվրոպայում
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Gazeteduvar կայքի լրագրողի հետ զրույցում հաստատել է օրեր առաջ արած հայտարարությունը, թե Թուրքիայից Եվրոպա հեռացած ընդդիմադիր հայացքներով գործիչների, լրագրողների ու գրողների դեմ Թուրքիայից որոշակի հանցավոր կառույց մահափորձեր է կազմակերպելու։
Փայլալնը հարցազրույցում նշել է, թե այդ տեղեկությունը մի քանի աղբյուրներից է ստացել եւ չի կասկածում դրա իսկությանը։ Նա շեշտել է, թե այդ տեղեկությամբ ինքն արդեն կիսվել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության եւ 3 նախարարությունների հետ՝ միջոցներ ձեռնարկելու համար։
Կարո Փայլանը ավելացրել է, որ իր հայտարարությունը մեծ արձագանք է գտել Եվրոպայում, որտեղ անվտանգության մարմինները եւս հաստատեցին այդ տեղեկությունը եւ շեշտեցին, որ իրենք արդեն համապատասխան միջոցառումներ ձեռնարկել են։
Այն հարցին, թե ինչ նպատակով են ցանկանում իրականացնել մահափորձերը, Փայլանը պատասխանել է, թե հավանաբար, այդ սպանություններով ցանկանում են փչացնել Թուրքիա–Եմ հարաբերությունները, Թուրքիայում քաոս ստեղծել ու հող նախապատրաստել Թուրքիայում հերթական հեղաշրջման համար։
Նշենք, որ դեկտեմբերի 20–ին Կարո Փայլանը հայտարարել էր, թե տեղեկություններ է ստացել, որ Թուրքիայից որոշ հանցավոր կառույց Թուրքիայից Եվրոպա հեռացած ընդդիմադիր գործիչների, լրագրողների, գրողների դեմ մահափորձեր է նախապատրաստում։ Փայլանը նշել էր, թե թիրախում են նաեւ Թուրքիայից հեռացած հայեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին