Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին
Հայաստան

Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ենթատարածաշրջանային աշխատաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության բարելավմանը։ Միջոցառման նպատակն է քննարկել բուժքույրական և բժշկական կրթության զարգացմանն ու առողջապահական աշխատուժի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարության գործընկերներին՝ նշելով, որ նման հարթակներն ու քննարկումներն օգնում են աշխատանքը կատարել առավել արդյունավետ՝ առաջ շարժվելով միմյանցից սովորելու, փորձով փոխանակվելու և հետագա քայլերն ավելի լավ պլանավորելու ճանապարհով։

«Բժշկական կրթությունը մարդու կյանքի որակի հետ ուղիղ կապված գործընթաց է, հետևաբար, այս ուղղությամբ կրթության պլանավորումն անմիջականորեն ազդում է հասարակության կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ հենց այս մեծ պատասխանատվությունն է համախմբել բոլորիս՝ քննարկելու բժշկական կրթության արդյունավետ կարգավորումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի գնահատմամբ՝ սա շարունակական գործընթաց է, որը հատկապես տեխնոլոգիական արագ զարգացումների պայմաններում պահանջում են մշտական ուշադրություն և հստակ ուղղվածություն։ Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է բժշկագիտության և բժշկական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։

«Ամեն ինչ սկսվում է դեռևս դպրոցից։ Սա չափազանց կարևոր է, որովհետև հենց դպրոցական մակարդակում ենք փոխանցում առաջին գիտելիքները և ձևավորում այն վարքականոնը, որը մի կողմից համընդհանուր է, իսկ մյուս կողմից դառնում է նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր հիմք։ Այս առումով առանձնահատուկ կարևորում ենք դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման պարտադիր բաղադրիչի ներառումը, որը երեխաներին օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից։

Նրա խոսքով՝ ներկայում բժշկական մասնագիտություններով սովորում է ավելի քան 10,000 ուսանող։ Ըստ էության, երկրի յուրաքանչյուր տասներորդ ուսանողը սովորում է բժշկական ուղղությամբ, որը, ըստ նախարարի, կարևոր ցուցանիշ է. «Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում։ Սա ևս կարևոր ցուցիչ է, որը վկայում է մեր երկրում ձևավորված կրթական ավանդույթի և որակի մասին»։

2025 թ․ հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը սահմանում է նոր իրավական շրջանակ, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես՝ բժշկական կրթության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, որը կնպաստի առողջապահության ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը նաև միջազգային աշխատաշուկայում։

«Օրենքն առանձին կարգավորումներ է նախատեսում բժշկագիտության համար՝ այն դիտարկելով որպես կարգավորվող մասնագիտություն։ Օրենքը նախատեսում է նաև հատուկ ընթացակարգեր բժշկական ոլորտում որակավորում ստացած մասնագետների հետագա կրթության կազմակերպման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, մասնավորապես՝ քոլեջների դերը։ Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը ենթադրում է ամբողջական շղթա, և կարևոր է, որ որակական փոփոխությունների գործընթացում նույնքան առանցքային տեղ հատկացվի նաև քոլեջային կրթությանը. «Կարծում եմ՝ այս ուղղությամբ բժշկական մասնագիտությունների շրջանակում դուալ կրթության ներուժը դեռ լիարժեք իրացված չէ։ Հուսով եմ, որ այս քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվում այլ երկրներում, և ինչպես կարող ենք փոխանակել փորձ ու կարծիքներ՝ այս ոլորտում ավելի արդյունավետ աշխատելու համար»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև գիտության և հետազոտության ոլորտում բժշկական մասնագիտությունների կարևորությանը։ Նրա խոսքով՝ որակի մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ շղթան ամբողջական է, և պրակտիկ աշխատանքը շարունակաբար զուգորդվում է հետազոտության հետ՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր մեթոդների ներդրմանը։

Նախարարի խոսքով՝ բժշկագիտությունը ճանաչվել է գերակա ուղղություն Կառավարության՝ վերջերս ընդունած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրով․ «Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հայկական 9 գիտական ամսագրերից 2-ը բժշկագիտության ոլորտից են, իսկ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ գիտական հրապարակումը վերաբերում է բժշկագիտությանը, ինչը նշանակում է՝ այստեղ մեծ ներուժ կա»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը:

Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության DG ENEST ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև առցանց ձևաչափով՝ Ադրբեջանից, Ղազախստանից և Ղրղզստանից: