Թուրքիայի ֆինանսների նախարարը փորձել է հարձակվել Կարո Փայլանի վրա
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կրկին հարձակման է ենթարկվել իշխանական կուսակցության ներկայացուցիչների կողմից, այս մասին տեղեկացնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Հայազգի պատգամավորն իր ելույթի ժամանակ կոչ է արել Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալին հատուկ ուսումնասիրություն սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընտանիքի անդամների՝ Մեն կղզում օֆշորային ընկերությունների հետ կապի վերաբերյալ:
Դրան ի պատասխան բարկացած նախարարը փորձել է վիրավորել Փայլանին. «Դուք երևի վերջին մարդն եք, ումից պետք է բարոյականության դաս առնենք, սակայն դա էլ չեք: Սա հատուկ ուզում եմ շեշտել. դու այս խորհրդարանում նույնիսկ ամենավերջին մարդն էլ չես»:
«Ամբարտավանություն չանե՛ս», - զգուշացրել է Փայլանը թուրք նախարարին, ինչին ի պատասխան վերջինս տեղից վեր է կացել ու քայլել Փայլանի ուղղությամբ՝ փորձելով հարձակվել նրա վրա: Վեճին խառնվել են նաև այլ պատգամավորներ:
Լարվածության պատճառով խորհրդարանի նիստը ստիպված են եղել ընդհատել:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին