Միացյալ Նահանգներն Իրանին ավելի քան 1700 հարված է հասցրել
Միացյալ Նահանգները հակամարտության 3 օրերի ընթացքում Իրանին ավելի քան 1700 հարված է հասցրել, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը: Նշվում է, որ հարվածների թիրախում են եղել իրանական ռազմական նավերը, սուզանավերը, հրթիռային պաշտպանության կառույցները և կառավարման ու վերահսկողական կենտրոնները։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հրթիռակոծվել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր