Իրանական անօդաչուն հետախուզում է կատարել Արաբական ծովում ԱՄՆ ավիակրի գտնվելու շրջանում
Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալներով՝ ուրբաթ իրանական անօդաչու թռչող սարքը թռիչք է կատարել Արաբական ծովում ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրի գտնվելու շրջանում։
Իրանի հարավ-արեւելքից արձակված անօդաչու թռչող սարքը թռել է Օմանի ծոցի վրայով եւ ուղղվել դեպի Արաբական ծով՝ Օմանի ափից արեւելք։ Եվրոպական Sentinel-2 արբանյակից ստացված վերջին պատկերների համաձայն՝ USS Abraham Lincoln-ը գտնվում է Արաբական ծովում՝ Իրանի ափից մոտ 780 կիլոմետր հեռու եւ Օմանի ափին գտնվող Դուքմ քաղաքից 250 կիլոմետր հարավ-արեւելք։
CENTCOM-ը հայտնել է, որ փետրվարի 3-ին ամերիկյան F-35C կործանիչը խոցել է իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր Արաբական ծովում գտնվող ավիակիրին։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են