Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում որոշում ընդունեց, որով հստակեցվում են 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված սոցիալական փաթեթների տրամադրման կարգն ու չափաքանակները։ Այս որոշմամբ կապահովվեն հանրային հատվածի աշխատողների առողջապահական և հանգստի կարիքները։
«Նախագծի նպատակն է սոցփաթեթի հատկացումները դարձնել ավելի հասցեական և ճշգրիտ։ Ըստ փաստաթղթի՝ ծրագիրն ընդգրկում է ավելի քան 133 000 շահառուի, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 9.6 միլիարդ դրամ, որը բաշխվում են ըստ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների»,- նշված է նախագծում:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հիմքում դրվել է ոչ թե գերատեսչությունների ներկայացրած նախնական հայտերը, որոնք կազմում էին շուրջ 11 մլրդ դրամ, այլ նախորդ տարվա փաստացի ծախսերը։ Կառավարությունը հիմնավորում է, որ սա արվել է բյուջետային միջոցները խնայելու և դրանք «թափուր հաստիքների» վրա չպլանավորելու համար։
Սակայն փոփոխություններում ներառված չեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների և Մետրոպոլիտենի աշխատակիցների սոցփաթեթի գումարները:
Կառավարությունը վստահեցնում է, որ եթե տարվա ընթացքում թափուր տեղերը զբաղեցվեն կամ կառուցվածքային փոփոխություններ լինեն, գումարների պակաս չի զգացվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկատարի անհրաժեշտ վերաբաշխումներ։
Գործադիրը վստահեցում է, որ փոփոխությունների հիմնական նպատակը պետական համակարգում աշխատողների մոտիվացիայի բարձրացումն ու սոցիալական երաշխիքների շարունակականության ապահովումն է։ Սա նշանակում է, որ 2026 թվականին սոցփաթեթի շահառուները կշարունակեն անխափան օգտվել իրենց հասանելիք ծառայություններից։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...