Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանում ենք, որ անձին հաշվառելու ընթացակարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ։
Նշվում է, որ անձը որևէ բնակելի տարածքի հասցեով կարող է հաշվառվել 2 եղանակով՝
- բնակելի տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի գրավոր համաձայնությամբ (տվյալ դեպքում փաստացի բնակության հանգամանքը չի ստուգվում),
- փաստացի բնակության հիմունքներով։ Այս դեպքում անձը գրավոր հայտնում է իր բնակվելու հասցեն լիազոր մարմնին՝ դիմելով տվյալ հասցեում հաշվառվելու համար։ Անձի՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Այս դեպքում հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը ոստիկանության կողմից ՄՔԾ բաժին տրամադրվելուց հետո:
Բնակելի տարածության սեփականատերը կարող է նախապես հայտնել առարկություն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ։ Տվյալ դեպքում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին /մասնավորապես՝ նշելով շենքը կամ փողոցը/։
Ընդգծվում է, որ հաշվառված անձը /եթե վերջինս չունի տվյալ հասցեի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք/ հանվում է հաշվառումից սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա, որի համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում։
25․12․2025թ․ ընդունված ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշման մեջ կատարված լրացումների արդյունքում նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստացի հաշվառման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, իսկ հաշվառման կարգը՝ վերոգրյալ պարզաբանումների շրջանակում, փոփոխության չի ենթարկվել։
Որևէ հաշվառվում չի չեղարկվում/փոփոխվում մինչև որ դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից։ Դիցուք, եթե տեղի է ունեցել բնակելի տարածքի առուվաճառք, տվյալ տարածքում հաշվառված անձանց հաշվառումները պահպանվում են, եթե նոր սեփականատերը չի դիմում լիազոր մարմնին վերջիններիս հաշվառումից հանելու պահանջով։ Մեկ այլ օրինակ է, երբ փաստացի բնակության հիմքով հաշվառված անձը փոխում է իր բնակության վայրը։ Տվյալ անձի հաշվառումը նույնությամբ պահպանվում է նախկին հասցեում, եթե ոչ բնակելի տարածքի սեփականատերը, ոչ էլ հաշվառված անձը չեն դիմում լիազոր մարմնին համապատասխան փոփոխությունները կատարելու համար։
«Այսօր մեդիա տիրույթում տարածում ստացած գրառումներից մեկում նշվում էր անծանոթ անձանց հաշվառված լինելու փաստի մասին։ Հայտնում ենք, որ դրանք տարբեր տարիների՝ 2006-2019 թթ-ին կատարված հաշվառումներ են, և առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապելու որևէ հիմք չկա։
Մասնավորապես, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար անձի ընտրելու իրավունքը ձևավորվում է բացառապես 18 տարին լրացած լինելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, հաշվառումը չի ազդում ընտրելու իրավունքի վրա։ Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլատիվ և սադրիչ բովանդակությամբ գրառումներ հրապարակելուց»,- նշված է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանման մեջ։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում