Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր քաղաքի 28-ամյա բնակիչը մեքենայում զենք-զինամթերք է պահում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա փետրվարի 21-ին Քուչակ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի հրազեն և փամփուշտներ:
28-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել