Մեքսիկայում բանտից կալանավորներ են փախել
Մեքսիկայի Ջալիսկո նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 23 կալանավոր փախել է։ Զինված խմբերը հրետակոծել են բանտը, մեքենայով խփել են դարպասներին և ներխուժել հաստատության տարածք։ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները հետ մղել են հարձակումը։ Ոստիկանության աշխատակիցների մեջ եղել են զոհեր։
Այդ հարձակումից հետո բանտի ներսում սկսվել են անկարգություններ, որոնց ճնշման համար ներգրավվել են լրացուցիչ ուժեր։ Ըստ իշխանությունների, այժմ իրավիճակը վերահսկողության տակ է, հաստատությունում վերականգնվել է անվտանգությունը։ Տեղում շարունակում են աշխատել իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Փախած կալանավորների որոնումները շարունակվում են։
Մեքսիկայում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները սպանել են «Էլ Մենչո» մականունով հայտնի Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն