Պարգևատրվել են ընթերցանության օլիմպիադայի հաղթողները
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում պարգևատրել է արդեն 2-րդ տարին անցկացվող Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայի հաղթող շուրջ 25 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Օլիմպիադան նախատեսված է 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների համար: Նպատակն է խթանել ընթերցանության մշակույթը, զարգացնել լեզվամտածողությունն ու կարդալու տեխնիկան:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ընթերցանության օլիմպիադային մասնակցելու համար՝ ընդգծելով՝ դա նշանակում է, որ նրանք կարևորում են գիրքն ու ընթերցանությունը. «Երկրորդ տարին է, որ կազմակերպվում է ընթերցանության օլիմպիադան, ու ես շատ ուրախ եմ, որ մասնակցության էական աճ ունենք:
Այդ մասին են վկայում թվերը. առաջին տարում դպրոցական փուլի օլիմպիադային գրանցվել էին 9934 երեխաներ, այս տարի՝ 17 889 երեխա, այսինքն՝ մասնակցությունը կրկնապատկվել է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի ուսուցիչներին, ընտանիքներին, քանի որ գրքի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ ընտանիքում, ապա դպրոցում: Երեխան սովորում է նաև, որ գիրքը կյանքի բոլոր փուլերի կարևոր ուղեկիցն է՝ անկախ մասնագիտությունից և ոլորտային հետաքրքրություններից»:
Նախարարն ընդգծել է, որ օլիմպիադայի պահանջները պատահական չեն. դրանք նպատակ ունեն զարգացնելու տեքստը կարդալու, ընկալելու, հասկանալու հմտությունները։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ երբ կարդալը դառնում է ապրելակերպի մաս, հաջողությունները դառնում են շարունակական: Նախարարն աշակերտներին մաղթել է ավելի մեծ հաղթանակներ՝ հույս հայտնելով, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն նաև մյուս օլիմպիադաներին:
2025–2026 ուսումնական տարում ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվել է 17 889 աշակերտ, որոնցից մասնակցել է 15 158-ը, իսկ մարզային փուլ անցել է 597 սովորող։
Նախարարն անդրադարձել է նաև Հակոբ Կարապենցի անվան նորակառույց դպրոցի պայմաններին՝ ընդգծելով՝ նման պայմաններ են նախատեսվում բոլոր դպրոցների և երեխաների համար: Նշենք, որ դպրոցը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում. հաստատությունն ապահովված է ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխան գույքով և ենթակառուցվածքներով։
Միջոցառմանը մասնակցել է նաև գրականագետ Արտավազդ Եղիազարյանը, որը երեխաների հետ անցկացրել է քննարկում իրենց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին