Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ գործողությունը կատարվում է ոչ թե նրա բնակության հասցեում, այլ մեկ ուրիշ առանձնատանը։
«Ոչ թե իր բնակության հասցեում, այլ ուրիշ առանձնատանը, այո, տեղի է ունենում զննություն։ Ըստ էության, հարուցված քրեական գործը պարոն Ծառուկյանի հետ որևէ կապ չունի։ Այդ գործը հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ քրեական գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել զննել մի քանի հողատարածքներ, այդ թվում՝ Ծառուկյանին պատկանող հողատարածքը։ «Մենք որևէ առարկություն չենք ներկայացրել»,- հավելեց փաստաբանը։ Նա նաև տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020 թվականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը տվյալ գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի։
«Այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի։ Համոզված եմ, որ չի էլ կարող ունենալ։ Բացի դրանից, պարոն Ծառուկյանը 2020 թվականին, երբ նոր էր հարուցվել գործը, ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել այդ գործի վերաբերյալ»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ զննությունը կատարվում է դատարանի թույլտվությամբ։
«Քննիչը միջնորդել է դատարան, դատարանը թույլատրել է, որպեսզի փորձագետների միջոցով տեղի ունենա զննություն՝ մի քանի չափային տվյալներ, լուսանկարներ ստանալու նպատակով, որպեսզի փորձագետները կարողանան եզրակացություն տալ»,- եզրափակեց Խաչատրյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...