Էրդողանի մարդիկ գնել են գերմանացի բռնցքամարտիկների՝ հայերի եւ քրդերի դեմ բողոքներին մասնակցելու
Գերմանական Osmanen Germania բռնցքամարտի ակումբը գումարներ է ստացել թուրքական իշխանություններից՝ զենք գնելու, Էրդողանի ընդդիմախոսների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ հետապնդելու համար։ Այդ մասին վկայում են գերմանական ZDF հեռուստաալիքի Frontal 21 հաղորդման եւ Stuttgarter Nachrichten օրաթերթի հետաքննության տվյալները, հայտնում է DW-ն։
Osmanen Germania-ն, որն իրեն բռնցքամարտի ակումբ եւ «եղբայրություն» է անվանում, վաղուց գտնվում է Գերմանիայի իշխանության ուշադրության կենտրոնում։ Կազմակերպությունը 20 բաժանմունք եւ 2500 անդամ ունի ողջ երկրում։ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքն ակումբի ղեկավարությանը ուղիղ կամ միջնորդների միջոցով գումարներ է տվել։ Ենթադրաբար Քյուլյունքը մեղսակից է 2016թ. Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիաների կազմակերպման մեջ։
Թուրք խորհրդարանականի վստահված անձանցից մեկը Osmanen Germania-ի նախկին ղեկավար Մեհմեթ Բաղչին է, որը 2015-ից կալանքի տակ եւ սպասում է դատավճռին։ Կալանքի տակ է նաեւ ակումբի փոխնախագահ Սելչուկ Շահինը։ Գերմանական ծառայությունները արձանագրել են,թ ե ինչպես է Քյուլյունքը գումար տվել ակումբի անդամներին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին