Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ
2026 թ. փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկեհուշադրամները:
Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (1676–1749 թթ.)՝ հայ եկեղեցու վարդապետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր, հասարակական, գիտական և մշակութային գործիչ:
Ծնվել է Սեբաստիայում: 1685–1691 թթ. սովորել է ծննդավայրի Սբ Նշան, 1691–1692 թթ.՝ Էջմիածնի, Սևանի և Կարինի վանքերում:
1691 թ. կրոնավորվել և սարկավագ է ձեռնադրվել Սբ Նշան վանքում։ 1696 թ. նույն վանքում ձեռնադրվել է աբեղա, 1699 թ. Կարինի Կարմիր վանքում ստացել է վարդապետական աստիճան:
1700 թ. Կոստանդնուպոլսում հիմնել է վանական միաբանություն։ 1702 թ. հաստատվել է Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքում (Պելոպոնես թերակղզի) և ձեռնամուխ եղել վանքի կառուցմանը: 1712 թ. Հռոմից ստացել է միաբանության կանոնադրության հաստատումը։
Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ, այնուհետև՝ 1717 թ., Վենետիկի Ծերակույտի արտոնագրով հաստատվել Սբ Ղազար կղզում: Այստեղ Սեբաստացին կառուցել է վանական համալիր, կրթել միաբաններին և զբաղվել հրատարակչական աշխատանքով: Հիշարժան է 1733 թ. հրատարակված Աստվածաշունչ մատյանը, ինչպես նաև «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–1769 թթ.) մեծածավալ աշխատությունը (ներառում է 100 հազար բառահոդված):
Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։
Դիմերես` Մխիթարյան միաբանության զինանշանը, Աստվածամոր նկարը և Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքից հրեշտակների և զարդանախշերի պատկերներ։
Դարձերես՝ Մխիթար Սեբաստացու դիմապատկերը՝ խճանկարի տեսքով:
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2026


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում