Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծավալուն հարցազրույց է տվել Tages anzeiger թերթին և հայտարարել, որ Եվրոպան կանգնած է խիստ լուրջ ռազմավարական սպառնալիքի առաջ՝ կապված Ռուսաստանի վարած պատերազմական քաղաքականության հետ։
Մակրոնը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի վարած պատերազմը ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար է էական վտանգ, և որ մոտ ապագայում Մոսկվան չի պատրաստվում իրական խաղաղության բանակցությունների։ Նա պնդել է, որ Փարիզը տեխնիկական մակարդակով վերականգնել է Մոսկվայի հետ կապի ուղիները: «Մենք տեխնիկական մակարդակով վերականգնել ենք քննարկման ուղիները, և ես կցանկանայի, որ հետագայում դա կիսեն իմ եվրոպացի գործընկերները, և որ մենք լավ կազմակերպված եվրոպական մոտեցում ունենանք», - ասել Է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այն դեպքում, եթե ԱՄՆ-ի առաջնորդությամբ իրականացվող խաղաղության գործընթացները ձախողվեն, Եվրոպան պետք է ունակ լինի թափանցիկ երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ՝ ի հեճուկս դժվարությունների, սակայն այն պետք է տեղի ունենա Ուկրաինայի համաձայնությամբ։ «ԵՄ-ը չի կարող թույլ տալ որևէ խաղաղություն, որը կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը կամ կնշանակի Ուկրաինայի պարտություն»,- ընդգծել է նա։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են