Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Այս մասին հայտարարեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագիտական աշխատողի օրվա առիթով ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։
«Դիվանագիտական աշխատողի օրը մարմնավորում է ռուսական և խորհրդային դիվանագիտության խորը ավանդույթները, թեև տոնը համեմատաբար վերջերս է սահմանվել։ Եվ, իհարկե, այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում», – նշեց դիվանագետը Sputnik Արմենիայի և «Միր» հեռուստաալիքի թղթակիցների հետ զրույցում։
Ավանդույթի համաձայն` դեսպանատան աշխատակիցներն այս օրը գալիս են գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու դիվանագետների հիշատակին, որոնք արտգործնախարարներ են եղել Խորհրդային Հայաստանում և դեսպաններ Խորհրդային Միությունում և ՀՀ–ում։
«Մեր ժողովուրդներին շատ բան է կապում, այդ թվում, իհարկե, դիվանագիտական ծառայության ավանդույթները։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներն ավանդաբար կարևոր դեր են խաղացել Ռուսական կայսրության, Խորհրդային միության և ներկայիս Ռուսաստանի պետական կյանքում, այդ թվում՝ որպես դիվանագետներ», – հավելեց դեսպանը։
Պանթեոն այցելելուց հետո դեսպանը և նրան ուղեկցողները, ավանդույթի համաձայն, կայցելեն Գրիբոյեդովի հուշարձան, որը շատ մեծ դեր է խաղացել, այդ թվում՝ հայ ժողովրդի ճակատագրում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են