Քննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերը
«Խաղ հանուն մարդկության. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ապահովման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ներկայացվել են ազգային տաղավարի ձևավորման հայտերը։
Նիստը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված այլ կառույցների ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարարության հայտարարած ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակային հայեցակարգի ներկայացման հրավերին արձագանքել է 4 կազմակերպություն։ Նիստի ընթացքում կազմակերպությունները ներկայացրել են իրենց հայտերը, որոնցում շեշտադրվել են մեր երկրի հարուստ մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ներկա ձեռքբերումներն ու երկրի ապագայի զարգացման պատկերացումները։
Նախագծերը ներառել են ազգային տաղավարի գեղարվեստական լուծումներն ու դիզայնը, այցելուների ներգրավվածությանը նպաստող ինտերակտիվ, թվային մոտեցումները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրություն ցուցաբերած կազմակերպություններին՝ ներկայացված բովանդակային ու ստեղծագործական նախագծերի համար՝ ընդգծելով, որ «Էքսպո -2027» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցությունը բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու մեր երկրի մշակութային, կրթական, գիտական և ստեղծագործական ներուժը: Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայությունը համաշխարհային առաջադեմ հարթակներում նպաստում է երկրի միջազգային տեսանելիության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։
Ներկայացված հայտերը միջգերատեսչական հանձնաժողովը կգնահատի սահմանված չափանիշներով՝ կարևորելով գաղափարի ինքնատիպությունը և բովանդակային խորությունը, թեմատիկ համապատասխանությունը «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսի հիմնական պահանջներին:
«Խաղ հանուն մարդկության. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար