Երեք կին Դասթին Հոֆմանին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
Հոլիվուդյան սեքս սկանդալները շարունակում են մնալ ամերիկյան հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Վերջերս դերասանուհի Քեթրին Ռոսեթերը դերասան Դասթին Հոֆմանին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ՝ Բրոդվեյում 1983-ին մյուզիքլի բեմադրության ժամանակ։
Իսկ հիմա Variety-ի փոխանցմամբ, դերասանուհուն միացել է եւս երեք կին, որոնք մեղադրանքներ են ներկայացրել 80-ամյա դերասանի դեմ։
Նշում են, որ ոտնձգությունների երեք դեպքերն էլ տեղի են ունեցել 1980-ականներին։ Տուժածներից մեկը խնդրել է իր անունը չհրապարակել։ Ընդ որում՝ մյուս երկու կանայք հայտնել են իրենց անուններն ու պատմել տեղի ունեցածի մանրամասները։
Տուժած Մելիսա Քեսթերը պատմել է, որ Հոֆմանը «Իշտար» ֆիլմի նկարահանումների ժամանակ է ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ Քորի Թոմսասը հայտնել է, որ Հոֆմանը 1980-ին մերկացել է իր առջեւ (այն ժամանակ Քորին 16 տարեկան էր) ու պահանջել, որ Քորին մերսի նրա ոտքերը։
Դերասանի ներկայացուցիչներն ու նրա փաստաբան Նոյբաուերը հերքել ու սուտ են անվանել այդ հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ, Դասթին Հոֆմանին վեց կին է մեղադրել սեռական ոտնձգության մեջ։ Այդ գործերից ոչ մեկը դատարանում չի քննվում։ Դերասանը ներողություն է խնդրել կանանցից մեկից։
Դասթին Հոֆմանը Ամերիկյան կինոակադեմիայի երկու մրցանակաբաշխությունների դափնեկիր է դարձել «Կրամերն ընդդեմ Կրամերի» ու «Անձրեւի մարդը» ֆիլմերում իր դերերի համար։ Նա նաեւ հայտնի է «Թութսի», «Շրջանավարտը», «Կեսգիշերյա կովբոյը» ֆիլմերով։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը