Մեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կենտրոնների՝ «Medicare»-ի եւ «Medicaid»-ի (CMS) ղեկավար նշանակված պաշտոնյան՝ Մեհմեդ Օզը, մեղադրվում է ամերիկահայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մեջ, գրում է CBS News-ը։ Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը բողոք է ներկայացրել «բժիշկ Օզի» հայտարարությունների նկատմամբ, դրանք որակելով «անհիմն եւ ռասայական անհանդուրժողականությամբ լի մեղադրանքներ»։
«Բժիշկ Օզը» սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում Լոս Անջելեսում գործող «ռուսահայ մաֆիային» մեղադրել է հոսփիսային խնամքի ոլորտում 3,5 միլիարդ դոլարի խարդախության սխեմա կազմակերպելու մեջ։ Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասով շրջելով՝ հետո նա կանգ է առնում մի շարք առեւտրային հաստատությունների մոտ եւ պնդում, որ դրանցից մեկը ներգրավված է 16 միլիոն դոլարի չափով սխեմայի մեջ։
Այս հայտարարություններն անելիս՝ «բժիշկ Օզն» ուշադրություն է դարձնում մոտակայքում գտնվող հացի փռի ցուցանակին՝ նշելով, թե այնտեղ օգտագործված գրությունն ու լեզուն նույնն է, ինչը կիրառվում է «ռուսահայ մաֆիայի» կողմից։ Քաղաքացիական իրավունքների պաշտպանության վերաբերյալ բողոքում Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի գրասենյակը նշել է, որ դոկտոր Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ, որը կարող է ազդել ենթադրյալ խարդախության դեպքերի քննության վրա»։
«Բացի այդ, բժիշկ Օզի մեկնաբանություններն արդեն իսկ իրական վնաս են հասցրել նրա խոսքերի թիրախ դարձած հացի փռին։ Այնտեղից հայտնել են, որ տեսանյութի հրապարակումից հետո վաճառքը շուրջ 30 տոկոսով նվազել է»,- նշվում է Նյուսոմի գրասենյակի բողոքում։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, որը ներկայացնում է տվյալ շրջանը, հայտարարել է, որ «բժիշկ Օզը» «խարդախության նկատմամբ իրական մտահոգություն» չէ որ դրսեւորել է, իսկ նրա մեկնաբանություններն անվանել է «բացահայտ ռասիզմ»։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են