Մոսկովյան բարեկրթություն․ Տղամարդը նախկին սիրուհուց խլել է իր նվերները
Մոսկվայում տղամարդը նախկին սիրուհուց խլել է իր իսկ նվիրած մուշտակը, iPhone-ը, թանկարժեք մեքենան ու այլ բաներ,հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Տուժածը՝ 28-ամյա գործազուրկ է։ Ոստիկանությունում նա պատմել է, որ իր նախկին ընկերը մտել է իր բնակարան երկու անծանոթ տղամարդու հետ, որոնցից մեկի ձեռքին ատրճանակ է եղել։
Նրանք իրենց հետ տարել են աղջկա ոսկեղենը, երեք մուշտակը, iPhone--ը, արտարժույթով խնայողությունները ու թանկարժեք մեքենայի բանալին, որով էլ հենց փախուստի են դիմել։ Աղջիկը շեշտել է, որ այդ ամենը հենց իր ընկերն էր ժամանակին նվիրել։
Երիտասարդի ու նրա ընկերների հասցված վնասը գնահատվում է մոտ 15 մլն ռուբլի։ Նրանց որոնում են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)