Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» (տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի, երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի) երգի ներքո, որը կատարում է«հարևան հանրապետությությունից երգիչ», որպես տեքստի հեղինակ նշված է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտությանհեղինակ՝ «Բաքվի բանահյուսություն»։
Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանյանն արդեն դիմել է իրավաբաններին։ «Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն ... Այդպես հաճախ է լինում, երբ Մուսլիմ Մագոմաևին նվիրված համերգներ են անցկացնում։ Ընդ որում, ես մեծ հարգանքով, սիրով եմ վերաբերվում Մուսլիմին։ Մենք նրան ընդունում էինք որպես ընտանիքի անդամ, ես այն ժամանակ նոր էի սկսում կարիերաս։ Նա գալիս էր մեր տուն և ժամերով կարող էր նստել դաշնամուրի մոտ, երգել, շփվել», – ասել է անվանի կոմպոզիտորի որդին։
Առնո Բաբաջանյանը և Մուսլիմ Մագոմաևը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիվ հիթեր («Գեղեցկության թագուհի», «Մեղեդի», «Շնորհակալ եմ քեզ»): Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։
Նրանց համագործակցությունը սկսվել էր դեռևս 1960-ականներին։ Բաբաջանյանի և Մագոմաևի առաջին երգը «Հիշում եմ Բուլղարիան»-ն էր, ապա «Աշխարհի ամենալավ քաղաքը» (1964թ., տեքստը՝ Լեոնիդ Դերբենյովի), «Գեղեցկության թագուհին» (1965թ., տեքստը՝ Անատոլի Գորոխովի), «Սատանայի անիվը» (1969թ., տեքստը՝ Եվգենի Եվտուշենկոյի), «Հարսանիք» (1971թ., տեքստը՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու), «Վերադարձրու ինձ երաժշտությունը» (1975թ., տեքստը՝ Անդրեյ Վոզնեսենսկու): Այդ ժամանակաշրջանում, անշուշտ, Բաբաջանյան–Մագոմաև զույգը փայլում էր բեմում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում