Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձով Օրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)
Հարեվաններ

Ադրբեջանական հատուկ ծառայությունների համար հայ լրտեսներ են ոչխարները եւ մարմնավաճառները. հետաքննություն

Ադրբեջանի ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը երեկ մեծածավալ նյութ էր հրապարակել լրտեսության կասկածանքով մի ամբողջ հետաքննության վերաբերյալ, ինչի համար առիթ էր հանդիսացել ոչխարների հոտը:

Ինչպես գրում է Meydan.tv-ին, հովիվը եւ նրա հոտը ներքաշվել են հետաքննության մեջ, որի ընթացքում Ադրբեջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մեղադրվել դավաճանության մեջ: Այս ամենի մասին լրատվամիջոցին պատմել է նախկին գերաժամկետային (պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո կամավոր զինծառայության մեջ մնացածներ) զինծառայողը:

Պարբերականը նաեւ հրապարակել է 2017 թվականի մայիսի 7-ին տարածված հայտարարությունը՝ ընդ որում նշելով, որ սույն փաստաթուղթը շփոթություն է առաջացրել երկրի ամբողջ բնակչության շրջանում. «Հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Հանրապետության Ռազմական դատախազությունը պետական դավաճանության եւ այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն:

«Դատախազության, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել, իրականացվում է նախաքննություն»,- ասվում է Գլխավոր դատախազության, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ:

Արդյունքում պարզվել է, որ ժողովրդի եւ պետական դավաճանության ճանապարհին կանգնած թույլ կամքով զինծառայողները եւ այլ քաղաքացիական անձինք, ովքեր կորցրել են իրենց քաղաքացիական ոգին եւ հայրենիքի հետ կապը, ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության եւ պաշտպանունակության ներքաշվել են հակառակորդի լրտեսների հետ գաղտնի համագործակցության մեջ եւ տարբեր ժամանակահատվածներում նյութական շահերի համար ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն են փոխանցել կոնֆլիկտի հակառակ կողմին»:

Զինծառայողի խոսքերով՝ հետաքննության են ենթարկվել կամ ձերբակալվել մոտ 400 ադրբեջանցի զինծառայող եւ քաղաքացիական անձ այն բանի համար, որ նրանք իբր դավադրություն են կազմակերպել հայկական հետախուզական ծառայությունների հետ համատեղ: Նրանց մեղադրել են գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցման համար գումար ստանալու մեջ, ինչը վտանգել է պետության անվտանգությունը:

42 անձի մասին ԶԼՄ-ներում հայտնված առաջին հրապարակումներից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրամայել է հեռացնել տեղի ունեցածի մասին բոլոր տեղեկությունները, բացառությամբ իշխանությունների հայտարարության:

Հովվի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել Աղդամի շրջանում՝ ադրբեջանական եւ ղարաբաղյան զորքերի շփման գծում: Զինծառայողը պատմել է, թե ինչպես է ամենը տեղի ունեցել. «Վաղ առավոտյան իմացանք, որ դիտորդական պահակակետում ինչ-որ մեկին ձերբակալել են: Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ, որը մեզ ասաց, որ ոչխար է արածեցնում: Մենք այդ մասին տեղեկացրեցինք հրամանատարին»:

Զինծառայողի խոսքերով՝ հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, ապա ասել զինվորներին հանգիստ թողնել հովիվին եւ մնացած ոչխարներին: Զինվորները սկսել են վիճել հրամանատարի հետ. նրանց կարծիքով՝ Հայաստանի կողմից դիտորդները կարող են տեսնել, թե որ ուղղությամբ են գնում ոչխարները, եւ իմանալ, որ այդ տարածքներում հակահետեւակային ականներ չկան: Նրանք հրամանատարին ասել են, որ վերջինս վտանգում է իր բոլոր զինվորներին:

…«Հակառակ կողմը (հայ զինվորները) մեզ հետեւում է այնպես, ինչպես մենք ենք հետեւում նրանց: Պարզ բան է. եթե ականներ կան, ապա կպայթեն կա՜մ ոչխարները, կա՜մ հովիվը: Հայերը հովվին չեն սպանի: Նրանք օգտակար տեղեկություն են ստանում հովվից եւ ոչխարներից: Հետախույզների համար սահմանում տեղի ունեցող յուրաքանչյուր բան լրացուցիչ տեղեկություն է պարունակում»:…

Թշնամու հետ համագործակցելու մեղադրանքները հասցրեցին հարեւան զորամասի հրամանատարներից մեկին, եւ շուտով հետաքննություն սկսվեց: Առաջին միջադեպից հետո այն զգալիորեն ընդլայնվեց. ձերբակալվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Ոմանց ազատ արձակեցին, մյուսները դեռ սպասում են դավաճանության մեղադրանքով դատավարությանը:

«Սահմանին տեղակայված բոլոր զինծառայողները հարցաքննվել են, - պատմել է զինծառայողը, - Մեզ նույնպես նվաստացման էին ենթարկում՝ ստիպելով բուժզննում անցնել բռնաբարության կասկածանքով»: «Բոլորը կասկածում էին միմյանց՝ հրամանատարներին, զինվորներին եւ նույնիսկ իրենք իրենց, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Մեզ հարցաքննում էին սեւ դիմակներով անձինք: Հրամանատարներից մեկի զորամասում մի նույնասեռական զինվոր կար: Այդ մասին բոլորը գիտեին: Բուժզննումից հետո նրան (հրամանատարին) հարցրել են, թե ինչի մասին է նա մտածել, երբ հայերը բռնաբարել են իր զինվորին: Իրականում բոլորն էլ լավ գիտեին, որ այս տղան նույնասեռական է»:

Գերաժամկետային զինծառայողներին հրամանատարները հայտնել էին, որ նրանք կտեղափոխվեն սահմանից ոչ ավել, քան 100 կիլոմետր հեռավորության վրա գտվող զորամասեր, սակայն փոխարենը շատերին ազատեցին բանակից եւ չվճարեցին: Նրանց մեծ մասը տուն վերադարձավ բանակից հեռացածվածի խայտառակ անվամբ, ինչը էլ ավելի էր սաստկանում սեռական բռնության կասկածով բուժզննման հետ կապված լուրերի պատճառով:

«Մարզերում բոլորը գիտեն միմյանց, - ասում է զինծառայողը: - Բանակից ազատվելուց հետո ոչ ոք չի ուզում քեզ աշխատանք տալ: Ես այս ամենը ասում եմ, որովհետեւ մարդիկ մեզ (զինծառայողներին) այլեւս չեն վստահում: 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո մարդիկ մեծ հոգածությամբ էին վերաբերվում, իսկ հիմա նրանք նույնիսկ տեսնել մեզ չեն ուզում»:

Անանուն մնալու ցանկություն հայտնած տեղական իշխանության ներկայացուցչի խոսքով՝ դավաճանության մասին լուրերը արագ են տարածվում: «Պատկերացրեք, որ Դուք առավոտյան արթնանում եք եւ լսում, որ ձեր հարեւանները աշխատում են հայերի համար», - ասում է պաշտոնյան,- Դուք սկսում ես կասկածել բոլորին»: Տեղի բնակիչները սարսափի մեջ էին այդ պատմություններից: Մարդիկ, ում Դուք արդեն երկար ժամանակ գիտեք, մարդիկ, ում Դուք ամեն օր տեսնում եք, մեղադրվում են Հայաստանի հետ համագործակցության մեջ »:

Պաշտոնյան հայտարարեց, որ զինվորներից բացի ձերբակալվել էին նաեւ հովիվներ, տաքսու վարորդներ եւ նույնիսկ մարմնավաճառներ: Նրանցից ոմանք դեռ պահվում են կալանքի տակ եւ զինվորների հետ միասին սպասում դավաճանության մեղադրանքով դատավարությանը:

Պաշտոնյան նաեւ հայտնեց, որ Աղդամի շրջանի Չյամյանլի գյուղի հովվին ձերբակալել էին, քանի որ նա իբր օգնում էր հայերին Ադրբեջանի ռազմական հաղորդակցման ցանցեր մուտք ստանալու գործում: Քննիչները պնդում են, որ նրա տանը հայտնաբերվել է 10.000 դոլար:

Ինչպես հայտնել են, ձերբակալվել են նաեւ նույն գյուղի հեքիմը, իր եղբայրն ու եղբոր դուստրը: Ըստ ստացված տեղեկության՝ հայ հետախուզության հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալվել է զինծառայողներից մեկի ընկերուհին: Պաշտոնյայի խոսքերով՝ քննիչները հայտարարել են, որ փողեր, ճակատային գծի քարտեզներ, վարչական եւ ռազմավարական օբյեկտների նկարներ են գտել, ինչպես նաեւ՝ ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են բնակվում խաղաղ բնակիչները:

«Շատերը ձերբակալվեցին: Ձերբակալվածներից մեկին ծեծելով մահվան հասցրեցին: Դավաճանության մեջ մեղադրվող Մեհման Հուսեյնովի դին հարազատները ցանկանում էր թաղել Ջամիլլի գյուղում՝ հոր գերեզմանի կողքին, սակայն համագյուղացիները դեմ էին, եւ նրան թաղեցին գերեզմանոցից դուրս», - Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմեց սեփական անվտանգության նկատառումներով անանուն մնալ ցանկացող Տերտերի շրջանի գործադիր իշխանության աշխատակիցը:

Փոքր բիզնեսի բոլոր սեփականատերերը հարցաքննվել են: Աշխատանքի նպատակով շրջան եկած մարդկանց հրամայեցին վերադառնալ իրենց քաղաքներ: Զորամասերի մոտակայքում գտնվող բոլոր սրճարանները եւ խանութները փակվեցին եւ քանդվեցին գործադիր իշխանության հրամանով:

 NEWS.am