Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության մեջ կասկածվողը կարծում էր, թե ինչ-որ խաղի է մասնակցում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ ԿԻմ Չոն Նամի սպանության հետաքննության մեջ նոր անսպասելի մանրամասներ են հայտնվել, որոնք հակասում են կանխամտածված մահափորձի մասին վարկածին։ Նախօրեին ձերբակալված Դոան Տխի Խուոնգ անունով 28-ամյա կինը, որը Վիետնամի անձնագիր ուներ, հայտնել է, որ իրեն խաբեությամբ են ներգրավել այդ սպանության մեջ։ Կասկածյալի խոսքով, ինքը վստահ է եղել, որ ինչ-որ խաղի է մասնակցում, փոխանցում է Newsru–ն։
Կինը հայտնել է, որ ընկերուհին ու չորս տղամարդիկ համոզել են, որ ինքը մասնակցի ինչ-որ կատակային խաղի։ Ընդ որում նա չի իմացել, որ խոսքը Կիմ Չոն Նամի մասին է։ Կասկածյալը հայտնել է, որ մտադիր չի եղել սպանել այդ տղամարդուն, կամ վնասել նրան, այլ կարծել է, թե դա անմեղ կատակ է լինելու։ Կասկածյալը Մալայզիա էր եկել հանգստանալու իր հինգ ծանոթների հետ, որոնք սպանությունից հետո անհետացել են։
Կասկածյալի պայուսակում հայտնաբերել էին մի շիշ, որի մեջ հնարավոր է հենց այն թույնն է եղել, որով սպանել էին Կիմ Չոն Նամին։ Հիմա ոստիկանությունը որոնում է կնոջ հինգ ընկերներին։
Խաղի մասին այս պատմությունից ենթադրվում է, որ իսկական մարդասպանները կարող էին լինել կասկածյալի ծանոթները, մինչդեռ կասկածյալն ինքը ընդամենը ակամա իրականացրել է նրանց սցենարը։
Ավելի վաղ Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել էր այս գործով երկրորդ կասկածյալին։ Կինը Ինդոնեզիայի անձնագիր ունի ու դեպի Սեուլ չվերթի տոմս։ Նրան գտել են տեսախցիկների տեսագրությունները ուսումնասիրելու միջոցով։ Ձերբակալման պահին նա եղել է Կուալա Լումպուրի հյուրանոցներից մեկում։ Հայտնում են որ ձեբակալվել է նաեւ 25-ամյա կնոջ բոյֆրենդը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)