Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտել է գործնական փուլ․ նախարարն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին տեղում հետևելու, բարեփոխման ու դրա` արդեն գործնականում կիրառման վերաբերյալ բուժաշխատողների ու պացիենտների դիտարկումները լսելու համար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Թեև շուրջ տասն օր է, ինչ ապահովագրության համակարգը մտել է գործնական փուլ, բայց այս բուժկենտրոնում արդեն հասցրել են ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ տրամադրել մեր քաղաքացիներին։ Դրանց շարքում մի շարք թանկարժեք միջամտություններ են, որոնք մինչև համընդհանուր ապահովագրության ներդնումը պետական պատվերով կամ չէին տրամադրվում, կամ համավճարի տարբերակով միայն մի մասն էր պետության կողմից փոխհատուցվում»,- ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ բուժհաստատություններ այցերից բացի, Անահիտ Ավանեսյանը շարունակում է նաև առցանց տարբերակով պարբերաբար կապ հաստատել Հայաստանի տարբեր բուժկենտրոնների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժանձնակազմի հետ՝ ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր հարց տեղում պարզաբանելու, ճիշտ ուղղորդելու, անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ լուծում տալու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը