Մինսկը ռուսական նավթին այլընտրանք է գտել
Բելոռուսը առաջին անգամ նավթ է ձեռք բերել Իրանից։ Մինսկը այժմ այլընտրանք է փնտրում ռուսական նավթի մատակարարումներն, որը կրճատվել է գազի պարտքի վերաբերյալ չկարգավորված վեճերի պատճառով։
«Բելոռուսնավթ» բելոռուսական պետկոմիտեն Իրանից ձեռք է բերել 80 հազ. տոննա (մոտ 600հազ. բարել) նավթ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով չորս իրազեկ աղբյուրների։ Ինչպես հաղորդում է գործակալությունը, իրանական նավթի գնման գործարքը առաջինն է Մինսկի համար։
Ըստ Reuters-ի ունեցած տվյալների՝ իրանական նավթը վաճառվել է «Բելոռուսնավթի» «լեհ» դստերը՝ Beloil Polska կազմակերպությանը։ Նավթը կգա Օդեսսա և լատվիական Վենտսպիլս, որտեղից էլ՝ երկաթգծով կուղարկվի Բելոռուս։
Փետրվարի 3-ին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելոռուսի իշխանությունները դատի են տվել Ռուսաստանին՝ ռուսական նավթի մատակարարման կրճատման պատճառով։ «Վեճը գազի մասով էր, իսկ նրանք կրճատեցին նավթը։ Մենք իհարկե, մեր պայմանավորվածությունների համաձայն, դիմել ենք դատարան», – ասել է Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Բելոռուսական ղեկավարը պարզաբանել է, որ՝ տարեկան 24մլն. տոննա նավթի պայմանավորվածություն են ունեցել Ռուսաստանի հետ, այնուհետև կրճատել են մինչեւ 18մլն.–ի, իսկ հիմա ռուսներն ասում են, որ 12մլն. են մատակարարելու։
Դեռ հունվարին Լուկաշենկոն Բելոռուսի կառավարությանը հանձնարարել էր նավթի մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ գտնել։
Գազային վեճը, որի հետ էլ հենց կապված է նավթի մատակարարման ծավալների կրճատումը Բելոռուս, սկսվել է այն բանից հետո, երբ 2016թվականին կողմերը համաձայնության չէին եկել գազի սակագնի նվազեցման շուրջ։ Հունվարից Բելոռուսը սկսել է ավելի քիչ վճարել՝ միակողմանի կարգով։ 2016-ի վերջին, գազի համար Մինսկի պարտքը Մոսկվային կազմում էր 425մլն.ԱՄՆ դոլար։ 2016 Ռուսաստանն արդեն կրճատել էր նավթի մատակարարման ծավալները՝ չորրորդ եռամսյակ Բելոռուսին մատակարարելով 3մլն. տոննա նավթ՝ նախատեսված 5.3մլն. տոննայի փոխարեն։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)