Ոստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել է
Հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, հայտնաբերել են «Honda Elysion» մակնիշի վնասված ավտոմեքենա, իսկ դրսում՝ տարբեր հատվածներում, արնանման հետքեր և ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակ, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարեկները քաղաքացու չեն հայտնաբերել։ Այս պահին միայն ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ մեկ հոգու քաղաքացիները օգնություն են ցուցաբերել, ապա դեպքի վայրից տեղափոխել են։
Արդյոք վիրավոր քաղաքացուն տուն են տեղափոխել, թե հիվանդանոց, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարեկները պարզում են։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Ավտոմեքենան էլ ավտոքարշակի միջոցով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհը եղել է անցանելի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը