Մալդիվներում կկառուցեն կլիմայակայուն լողացող քաղաք
Մալդիվներում իրականացվում է աշխարհում առաջին խոշորամասշտաբ լողացող քաղաքի նախագիծը, որը կայուն է կլիմայական սպառնալիքների նկատմամբ։ Սա իրական պատասխան է ծովի մակարդակի բարձրացմանը և դրա մարտահրավերներին։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով Մալդիվները կարող են անցնել ծովի տակ մինչև 2100 թվականը։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Լողացող քաղաքը կառուցվում է մայրաքաղաք Մալեից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա՝ 200 հեկտար մակերես ունեցող լագունայում։ Նախագիծը նախատեսում է հազարավոր բնակելի միավորների կառուցում՝ շրջապատված ջրանցքներով, ինչպես նաև դպրոցների, խանութների, հիվանդանոցների, հյուրանոցների և հանրային տարածքների ստեղծում․ և այս ամենը՝ ջրի վրա։
Նախագծի հիմնական գաղափարը բնության և տեխնոլոգիաների սինթեզն է։ Քաղաքի հատակագիծը ներշնչված է կորալի ուղեղային կառուցվածքից, որը հիմք է ծառայել փողոցների և ջրանցքների ցանցի նախագծման համար։ Լողացող հարթակների ստորին հատվածում կտեղադրվեն արհեստական խութեր, որոնք կխթանեն կենդանի կորալների աճը և կգրավեն ծովային կենսաշխարհը։ Այդպիսով քաղաքը կդառնա ծովային էկոհամակարգի մի մասը։
Բնակարանաշինությունը մասամբ իրականացվելու է հավաքովի եղանակով, ինչը կնվազեցնի արտանետումները և կարագացնի շինարարության ընթացքը։ Բոլոր շենքերը միացված են «խելացի ցանցին», որը կառավարում է էներգիայի բաշխումը՝ առաջնահերթություն տալով վերականգնվող աղբյուրներին։ Մալդիվյան լողացող քաղաքը համապատասխանում է «լողացող ուրբանիզմի» միջազգային չափանիշներին։
Մալդիվները վերաշարադրում են իրենց պատմությունը։ Երկիր, որը համարվում է խոցելի ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ, վերածվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում նորարարի՝ աշխարհին ցույց տալով, որ կայունությունը կարող է արտահայտվել գեղեցկության, գործնականության և բնության հանդեպ խոր հարգանքի մեջ։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում