Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում
«Բացի մեր սովորական քաղաքացիական ենթակառուցվածքից եւ էներգետիկ օբյեկտներից, այս գիշեր ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը»,- նշվել է Ուկրաինայի նախագահի թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։
«Պետություն, որն այդքան շատ բան է անում Ռուսաստանի հետ միջնորդության համար՝ ռուսական բանտերում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցում։ Պահանջվում է աշխարհի հստակ արձագանքը։ Առաջին հերթին՝ Միացյալ Նահնագների, որի հետ Ռուսաստանում իսկապես հաշվի են նստում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ այսօրվա հարվածը հիշեցնում է Ուկրաինայի բոլոր գործընկերներին, որ նրա ՀՕՊ-ին աջակցությունը մշտական առաջնահերթություն է։
«Չի կարելի օր անգամ կորցնել մատակարարումների, արտադրության եւ պայմանավորվածությունների հարցում»,- գրել է նա։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են