Շոյգուն պատասխանել է՝ Ռուսաստանի հետ «ուժի դիրքերից» խոսելու Պենտագոնի կոչին
«Մոսկվան պատրաստ է Պենտագոնի հետ փոխգործակցության վերականգնմանը, բայց դա՝ «ուժի դիրքերից» անելը անհեռանկարային է»,– հայտարարել է Սերգեյ Շոյգուն։
Նախօրեին Ռուսաստանի հետ այդպիսի երկխոսության կոչ էր արել ԱՄՆ պաշտպանական գերատեսչության նոր ղեկավարը։
Պենտագոնի փորձերը Մոսկվայի հետ երկխոսություն կառուցել «ուժի դիրքերից»՝ անհեռանկարային է։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն,–հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Այդպես է նա մեկնաբանել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հայտարարությունը, որ նա արել էր նախօրեին՝ փետրվարի 15-ին։ ՆԱՏՕ–ի դաշնակիցների հետ իր առաջին հանդիպման ժամանակ Մետիսը ասել է, որ ԱՄՆ–ն բաց է Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման համար, բայց նաեւ ավելացրել է. «միեւնույն ժամանակ մենք իրատես ենք մեր սպասումներում եւ մեր դիվանագետներին արվող առաջարկություններում՝ բանակցություններ վարել ուժի դիրքերից»։
Շոյգուն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ փետրվարի 16–ին Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովի հանդիպումը ամերիկացի գործընկեր՝ Ջոզեֆ Դենֆորդի հետ։ Այդ հանդիպման ժամանակ Ռուսաստանը «սպասում է Պենտագոնի դիրքորոշման բացատրությանը», – ընդգծել է Շոյգուն։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպմանը նախատեսվում է քննարկել «ՌԴ եւ ԱՄՆ–ի միջեւ համագործակցության ընթացիկ հեռանկարները, ինչպես նաեւ կողմերի ռազմական գործողությունների հետ կապված միջադեպերի կանխումը»։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)