Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT
Հայաստան

«ՍՍ»-ից՝ «1»․ պետական համարանիշի մասին վարչապետի հայտարարության հետքերով

Պետհամարանիշի փոփոխության առաջարկը հիմնավորվում է ՀՀ կառավարության 1251-Ն որոշմամբ, որով սահմանված են պետական համարանիշերի Ձև N 5-ի 27-րդ և 27.1-ին տեսակների պատկերները։ ‘

Համարանիշների այս տեսակը տարբեր տարիների տարբեր պաշտոնների համար է կիրառվել՝ պայմանավորված երկրի կառավարման մոդելի փոփոխությամբ։

Այդ համարանիշը մինչ հունվարի 8-ի որոշումն ուներ այս տեսքը․

Այժմ, Կառավարության հունվարի 8-ին կայացրած որոշմամբ, այն կունենա հետևյալ տեսքը՝ 

Տրանսպորտային միջոցներին, դրանց շահագործման ու ընդհանրապես ճանապարհային երթևեկության կարգուկանոնին առնչվող և 2010 թվականին ընդունված ու դրանից հետո տարբեր տարիներին պարբերական փոփոխությունների ենթարկված Կառավարության որոշման ինկորպորացված տարբերակում նշվում է, որ առանձնացված համարանիշեր ունեցող 27 տեսակը սպասարկում է ՀՀ վարչապետին։ 

Արտապատկերումը՝ որոշման նախագծից։

«Միջազգային փորձի ուսումնասիրությամբ վեր հանված միտումները վկայում են, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն՝ նշաններն ավելի քիչ են (ընդհուպ մինչև միայն մեկ պայմանանիշի կիրառում) և գործածվում են պետական դրոշի հետ համադրությամբ»,- նշված է ՆԳ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Հունվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարվող փոփոխությունը ներկայացնելիս բացառել է պետական համարանիշերի ասոցացումը որևէ անձի անվան հետ և ընդգծել, որ դա ուղղված է պետական արարողակարգի պահպանությանը։ 

«Ատրիբուտներ կան, որ մենք պարտավոր ենք պահել, և այդ ատրիբուտները մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ պետական արարողակարգերի հարց է, և  մենք պետք է մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ՝ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր։ Մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ անձի անվանատառ կրի։ Արարողակարգային նրբությունները պետք է ճշգրտորեն պահպանվեն», —ասել է վարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարչապետը սխալ է՝ համարանիշի վրայի տառերը չեն արտահայտել որևէ մեկի անվանատառեր։

Ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում համարանիշերի պատմությունը

Առաջին անգամ ավտոմեքենաների վրա համարանիշեր հայտնվել են ԽՍՀՄ կազմ Հայաստանի մտնելուց հետո։ Այդ պահից սկսած և մինչև 1996 թվականը երկրում կիրառվել են սովետական տիպի ավտոմոբիլային համարանիշեր։

Հայաստանում սեփական ստանդարտի համարանիշեր սկսել են տրամադրել 1996 թվականից՝ առաջին փուլում հիմնականում ավտոմեքենաների և ավտոբուսների համար։ Տվյալ ժամանակի համարանիշի վրա ձախ կողմից գրվել է երկրի կոդին համապատասխանող «AM»-ը։ Ձախ կողմից առկա է եղել նաև հոլոգրաֆիկ նշան, թվեր ու հայկական այբուբենի տառեր, որոնք ունեցել են նույնատիպ լատինական օրինակներ՝ Ս, Օ, Տ, նաև՝ L լատինական տառը, որը նման է հայերեն Լ-ին և այդպես շարունակ։ Տարիների ընթացքում ընտրություն կատարելու հնարավորությունն ընդլայնվել է, և հնարավոր է եղել որոշակի վճարումների դիմաց տարբեր տառերով համարանիշեր ստանալ։ 2014 թվականից Հայաստանում սկսել են տրամադրել նոր նմուշի համարանիշեր:

Իսկ 2010 թվականից Հայաստանի պետական մարմինները իրենց սպասարկող ծառայողական մեքենաների համար ունեցել են հատուկ համարանիշեր, օրինակ՝ XXX OS 01-ը եղել է Սահմանադրական դատարանին սպասարկող մեքենայի համարանիշը, XXX UU 01-ը՝ ՀՀ նախագահին, XXX HH 01-ը և XXX OO 11-ը՝ ՀՀ Ազգային ժողովին, XXX SO 01-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությանը, XXX SL 01 և XXX SL 33-ը՝ բանկերին և այդպես շարունակ։ Ժամանակի ընթացքում, իհարկե, այս համարանիշերը փոփոխության են ենթարկվել։ 

Այժմ օգտագործվող «ՍՍ» տառային համադրությունը տարիների ընթացքում հանրային դիսկուրսում այս կամ այն կերպ գուցե ասոցացվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառերի հետ, սակայն պաշտոնապես որևէ կերպ չի հիմնավորվում, որ այդ սկզբնատառերով համարանիշերը հատուկ են տրամադրվել հենց Սերժ Սարգսյանին։ 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր» չի հաստատվում նաև այն պարզ բացատրությամբ, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշը ևս ունեցել է «ՍՍ» սկզբնատառերը` 001UU:  

Ի դեպ, Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին տարիներին (2018-2021թթ․) ունեցել է 136 ՍՍ 01 պետհամարանիշով ծառայողական մեքենա ևս, որի անսարքությունից դժգոհել էր ելույթում։ 

Ի՞նչ է ցույց տալիս միջազգային փորձը

Ներքին գործերի նախարարությունը որոշման փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորելիս մատնանշել է Շվեդիայի և Իսլանդիայի օրինակը։ 

Իսլանդիայում նախագահի պետհամարանիշին երկրի դրոշն է՝ կողքին 1 թվանշանը։ 

Էստոնիայի նախագահի ծառայողական մեքենայի վրա երկրի զինանշանն է։

Գերմանիայի նախագահի ծառայողական մեքենայի վրա 0-1 է։ 

Գերմանիայի կանցլերի ծառայողական մեքենայի համարանիշը 0-2 է, արտգործնախարարինը՝ 0-3 և այդպես շարունակ՝ ըստ պաշտոնի։

Թեև բազմաթիվ երկրներում առավել առանձնացված կամ այսպես կոչված «ուլտրագոլդ» պետական համարանիշերը կապվում են նախագահի ինստիտուտի հետ՝ անկախ կառավարման համակարգից, կան նաև բացառություններ։ Օրինակ՝ Ավստրալիայում նման համարանիշ ունի վարչապետը, ինչը պայմանավորված է երկրի սահմանադրական կառուցվածքով, որտեղ պետության ֆորմալ գլուխը միապետն է, իսկ իրական քաղաքական իշխանությունը կենտրոնացած է կառավարության ղեկավարի ձեռքում։

Ավստրալիայում վարչապետին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշն է՝ C 1 (Commonwealth 1):

Այսպիսով, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պահպանվում է «ամենաբարձր կարգի» պետական համարանիշերի ինստիտուտը, այն հիմնականում վերապահվում է պետության ղեկավարին կամ տվյալ երկրի բարձրագույն պետական խորհրդանշական ֆիգուրին։

Հայաստանի դեպքում, սակայն, չնայած խորհրդարանական կառավարման համակարգին, Սահմանադրությամբ պետության գլուխ շարունակում է համարվել Հանրապետության նախագահը (Սահմանադրության 5-րդ գլուխ)։

fip.am