Ֆինլանդիայի ԱԳՆ-ն աջակցել է Դանիային՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանի նշանակումից հետո
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը աջակցություն է հայտնել Դանիային՝ Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի նշանակման ֆոնին և հայտարարել է, որ Դանիային ու Գրենլանդիային վերաբերող որոշումները պետք է կայացնեն հենց իրենք։ «Ինքնին հասկանալի է, որ Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի շուրջ որոշումները պետք է կայացնեն Դանիան և Գրենլանդիան», - գրել է Վալտոնենը X սոցիալական հարթակում: Նախարարը հիշեցրել է, որ Դանիան եղել է ԱՄՆ-ի «ջերմ դաշնակիցը» Աֆղանստանում և Իրաքում, կրել է մեծ կորուստներ և բախվել ահաբեկչական սպառնալիքների՝ կապված ԱՄՆ-ի գործողություններին մասնակցության հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց նշանակելու մասին։ Ավելի ուշ նահանգապետը հաստատել է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ կղզին իր մաս դարձնելու վերաբերյալ։ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը երկուշաբթի օրը ընդգծել է, որ խիստ վրդովված է ԱՄՆ նոր հատուկ բանագնացի հայտարարություններից, ինչի կապակցությամբ կկանչի Կոպենհագենում ԱՄՆ դեսպանին և բացատրություններ կպահանջի։ Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարությամբ զգուշացրել են Ամերիկային կղզին զավթելու մասին՝ նշելով, որ հարգանք են ակնկալում իրենց ընդհանուր տարածքային ամբողջականության նկատմամբ։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են