Բունդեսրատը հավանություն է տվել Գերմանիայում զինվորական ծառայության մասին օրենքին
Բունդեսրատը (Գերմանիայի դաշնային հողային մարմին), Բունդեսթագին (Գերմանիայի խորհրդարան) հետևելով, հավանություն է տվել Գերմանիայում զինվորական ծառայության նոր մոդելի մասին օրինագիծը, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը։
Բունդեսթագի տվյալներով՝ օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսպիսով, Գերմանիան փաստացի վերադառնում է պարտադիր զորակոչի որոշ տարրերի՝ Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) թվաքանակը զգալիորեն մեծացնելու համար։
Բունդեսթագը դեկտեմբերի 5-ին Գերմանիայում զինվորական ծառայության նոր մոդելի մասին օրենք է ընդունել։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի առաջարկած օրինագիծը պահանջում է, որ երիտասարդ տղամարդիկ բժշկական զննումներ անցնեն և վերականգնի զինվորական գրանցումը։ Հավանական նորակոչիկները պարտադիր հարցաթերթիկներ կստանան, որոնցում պետք է լրացնեն իրենց ֆիզիկական պատրաստվածության և Գերմանիայի զինված ուժերին միանալու պատրաստակամության մասին։ Տղամարդիկ պարտավոր են պատասխանել հարցերին, մինչդեռ կանանց մասնակցությունը կամավոր է, քանի որ Գերմանիայի Սահմանադրությունը կանանց համար պարտադիր զինվորական ծառայություն չի նախատեսում։
Բունդեսվերում զորակոչն առայժմ կամավոր կլինի։ 2008 թվականի հունվարի 1-ից կամ դրանից հետո ծնված բոլոր տղամարդիկ կպարտավորվեն 2027 թվականի հուլիսի 1-ից բժշկական զննում անցնել։ Եթե զինված ուժերի նախատեսված աճին բավարար թվով նորակոչիկներ չլինեն, կարող է ներդրվել այսպես կոչված «կարիքների վրա հիմնված» զորակոչ։ Այդ դեպքում երիտասարդ տղամարդիկ կարող են ընտրվել վիճակահանությամբ կամ ուրիշ մեխանիզմով։ Դա Բունդեսթագի առանձին որոշում կպահանջի։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի մինչև 2035 թվականը Բունդեսվերի թվաքանակը ներկայիս մոտավորապես 184 հազարից հասցնել 260 հազարի։ Գերմանիայում պարտադիր զորակոչը վերացվել է 2011 թվականի հուլիսին, որից հետո տեղի է ունեցել անցում պրոֆեսիոնալ բանակի։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են