Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Աշխարհ

Տղամարդը դատի է տվել խաղատանը՝ արթնանալով ձեռնաշղթաներով և 75,000 դոլար պարտքով

Լաս Վեգասի Aria խաղատան բազմամյա հաճախորդը քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ իրեն մեղադրել են 75 հազար դոլարի խաղային պարտք ունենալու մեջ այնպիսի իրադարձություններից հետո, որոնք ինքը չի կարողանում հիշել։ Այս մասին հայտնում է Dexerto-ն։

Հայցվորը՝ Պուերտո Ռիկոյի բնակիչ Մայքլ Թոմսոնը, պնդում է, որ երեկոյան բլեքջեք է խաղացել Aria խաղատան բարձր խաղադրույքների սրահում։ Նրա խոսքով՝ ինքը 10 հազար դոլարի խաղային մարկեր է ձևակերպել և մարել այն հենց նույն գիշերը։ Մոտավորապես կեսգիշերին տղամարդը լքել է սրահը՝ իր մոտ ունենալով մի քանի հազար դոլարի խաղաքարեր և ուղևորվել է խաղատան տարածքում գտնվող իր հյուրանոցային համարը։

Ինչպես նշվում է հայցում, հաջորդ բանը, որ նա հիշում է, առավոտյան խաղատան անվտանգության սենյակում արթնանալն է, որտեղ նա ձեռնաշղթաներով ամրացված է եղել պատին։ Aria-ի աշխատակիցները նրան հայտնել են, որ անվտանգության ծառայությունը նրան հայտնաբերել է Sky Suites լաունջում քնած վիճակում, իսկ արթնացնելու փորձի ժամանակ նա իբր իրեն ագրեսիվ է պահել, ինչից հետո բերման է ենթարկվել։ Թոմսոնին պահել են մինչև ուշ առավոտ, այնուհետև արգելել են այցելել խաղատուն (պերսոնա նոն գրատա): Ընդ որում, նրա խոսքով, իրեն չեն տեղեկացրել որևէ պարտքի մասին։

Մայքլը հայտարարում է, որ հետագայում բազմիցս փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակահատվածում, որը ինքը չի հիշում։ Կապ հաստատելով խաղատան ներկայացուցիչների հետ՝ նա իմացել է, որ Aria-ն իրեն համարում է խաղային վարկի գծով պարտապան և մատնանշում է ստացված մարկերների գումարի ու գրանցված շահումների ու կորուստների միջև առկա անհամապատասխանությունները։ Ընդ որում, ըստ հայցվորի, խաղատունը նրան չի տրամադրել մանրամասն բացատրություններ կամ հիմնավորող փաստաթղթեր։

ՄԻնչպես պնդում են՝ մի քանի ամիս անց խաղատունը Թոմսոնի բանկ է ներկայացրել ութ խաղային մարկեր՝ ընդհանուր 75 հազար դոլարի չափով։ Տղամարդու վարկածով՝ խաղատնից հայտնել են, որ բոլոր ութ չեկերը ձևակերպվել են իր կողմից առավոտյան ժամը 3:00-ից 9:00-ն ընկած ժամանակահատվածում՝ մի ժամանակահատված, որը նա ընդհանրապես չի հիշում։ Նա նաև պնդում է, որ փաստաթղթերի վրայի ստորագրությունները միայն հեռվից են հիշեցնում իր սեփականը։ Նրա խոսքով՝ Aria-ն հրաժարվել է համագործակցել և դրա փոխարեն գործի նյութերը փոխանցել է դատախազներին։

Քլարկ շրջանի դատախազությունը Թոմսոնին գողության մեղադրանք է ներկայացրել։ Նա ձերբակալվել է օրդերով և վճարել 15,480 դոլար՝ կալանքից ազատվելու համար։ Հետագա քրեական հետապնդումից խուսափելու համար Թոմսոնը համաձայնել է փոխհատուցում վճարել, ինչից հետո մեղադրանքները հանվել են։

Հայցում Թոմսոնը պնդում է, որ իրեն կարող էին միտումնավոր թմրեցնել և որ խաղատան վերապատրաստված անձնակազմը պետք է նկատեր իր ոչ նորմալ վիճակը։ Օգնություն ցուցաբերելու փոխարեն, ըստ նրա վարկածի, խաղատունը թույլ է տվել իրեն շարունակել խաղը, այնուհետև ձերբակալել է իրեն և փորձել բռնագանձել խոշոր գումար այնպիսի գործողությունների հիման վրա, որոնց համար ինքը, իբր, գիտակցված համաձայնություն չի տվել

Հայցվորը խնդրում է դատարանին անվավեր ճանաչել 75 հազար դոլարի խաղային չեկերը, խաղատան վրա անփութության պատասխանատվություն դնել՝ անբարեխիղճ և խաբեբա գործելակերպի, անարդարացի հարստացման և չարամիտ հետապնդման համար, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել MGM Resorts ընկերությանը՝ որպես խաղատան սեփականատեր։ Նա պահանջում է ֆինանսական և բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև դատական և այլ ծախսերի հատուցում։