22-ամյա վրացուհին փորձել է ճամպրուկի մեջ թաքնված հատել վրաց-թուրքական սահմանը
Վրաստանի քաղաքացուհին, որի մուտքն արգելել էին Թուրքիա, փորձել է սահմանը հատել ապօրինի ճանապարհով՝ ճամպրուկում թաքնված։ Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը՝ նրան հայտնաբերել են սահմանապահ ծառայության աշխատակիցները։
«Սարպի» հսկիչ-անցագրային կետում սահմանապահները կանգնեցրել են մի կնոջ, որը փորձել է մեծ ճամպրուկ բռնած ոտքով հատել սահմանը։ Սահմանապահները բացել են ճամպրուկն ու այնտեղ հայտնաբերել Վրաստանի 22-ամյա քաղաքացուհու։
Երկու կանանց փոխանցել են տեղի իշխանություններին։
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել 2017-ի փետրվարին, երբ Վրաստանի քաղաքացին նույն անցակետով փորձել էր ճամպրուկով անցկացնել 28-ամյա կնոջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին