ԱՄՆ Սենատում ներկայացրել են Վենեսուելայի դեմ ուժ չկիրառելու պահանջով բանաձև
ԱՄՆ մի խումբ սենատորներ ներկայացրել են բանաձև, որով նախագահ Թրամփի վարչակազմից պահանջում են առանց օրենսդիրների հավանության ռազմական ուժ չկիրառել Վենեսուելայի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամ Թիմ Քեյնի (դեմոկրատ, Վիրջինիայի նահանգից) կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Փաստաթուղթը, որը պատրաստել են Քեյնը, սենատորներ Ռենդ Փոլը (հանրապետական, Կենտուկիի նահանգից) և Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից), ինչպես նաև Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգից), նպատակ ունի թույլ չտալու ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունը «ռազմական գործողություններին Վենեսուելայի տարածքում կամ նրա դեմ, եթե հավանություն չստանա Կոնգրեսի կողմից»։ Օրենսդիրներն ուշադրությունը բևեռել են այն հանգամանքի վրա, որ Թրամփը դեկտեմբերի 2-ին հայտարարել է ամերիկյան ուժերի պատրաստ լինելու մասին՝ թմրամաֆիայի դեմ պայքարի շրջանակում «շատ շուտով» սկսելու հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայում ցամաքային թիրախներին։
«Ամերիկացիները չեն ցանկանում, որ իրենց ներքաշեն Վենեսուելայի դեմ անվերջ պատերազմի մեջ՝ առանց հանրային քննարկման կամ քվեարկության», - ընդգծել է Փոլը։
Բանաձևում ընդգծվում է, որ Միացյալ Նահանգներում միայն օրենսդիր մարմինն ունի պատերազմ հայտարարելու լիազորություններ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...