Էմին Թորոսյանը դատարանում հաղթել է Երևանի քաղաքապետարանին
Ռեժիսոր Սարգիս Արզումանյանի ֆյսբուքյան գրառումը․
Երևանի քաղաքապետարանի հերթական «վարչական քմահաճույքը» փլվեց դատարանի դահլիճում։ Դատարանը անվավեր ճանաչեց Էմին Թորոսյանին ազատելու որոշումը և վերականգնեց նրան իր պաշտոնում
Մի պարզ ճշմարտություն հաստատվեց՝ մշակույթը ոչ թե իշխանական հաճույքների համար է, այլ ժողովրդի արժանապատվության համար։ Եվ հիմա, երբ անարդարությունը պաշտոնապես անվանվեց իր անունով, հետաքրքիր է նայել մի ուրիշ կողմի՝ նրանց, ովքեր թատրոնի ներսում շտապեցին հարմարվել, հնազանդվել, լռել։ Նրանց, ովքեր մեկ օրում մոռացան ով էր իրենց ղեկավարում, ինչ արժեքների վրա էր կանգնած թատրոնը։ Պարզվեց՝ բավական էր քաղաքապետարանի մի ստորագրված թուղթ, որ սրտերը փոխարինվեն հաշվարկով, իսկ արժանապատվությունը՝ լռությամբ։
Գոռ Մարգարյանի նշանակումը ընդունվեց «առանց դիմադրության»։ Ոմանք նույնիսկ շտապեցին «նորը» սպասարկել՝ կարծելով, թե մշակույթը վարչական սենյակ է, որտեղ կարելի է արագ վերադասավորվել և պահել տաքուկ տեղը։ Այս վճիռը միայն իրավական հաղթանակ չէ։ Դա հարված է այն պրակտիկային, որով մշակութային հաստատությունները փորձում են շրջել պետական կամ քաղաքական կամքով։ Այժմ պաշտոնապես և աներկբա հաստատվեց․ մշակույթը չի կարող լինել իշխանական «կարգավորման» գործիք։
Այս որոշումը նաեւ փորձաքար է մեզ համար։ Ոչ թե միայն արդարության վերականգնման փաստը, այլ այն, թե մենք ինչպես ենք արձագանքում։ Մշակույթն ապրում է միայն այն ժամանակ, երբ մարդիկ կանգնում են նրա կողքին։ Ոչ թե այն ժամանակ, երբ աշխատակիցները սպասում են՝ ո՞վ կհաղթի, որպեսզի արագ կողմ փոխեն։
Այս վճիռը բոլորիս համար է։ Եվ այն մի բան է ասում շատ պարզ․ Արժանապատվությունը չի փոխարինվում հրամանով։ Թատրոնը չի հանձնվում գաղտնի պայմանագրերով։ Մշակույթի մարդիկ պիտի լինեն սկզբունքային, ոչ թե հարմարվողական։ Այսօր դատարանը արեց իր մասը։ Հիմա հերթը մարդկային արժանապատվությանն է։
Հ․Գ․ Տարոսը ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻՆ


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում