Լեհաստանի պաշտպանության նախարարը պահանջել է բացատրություններ Ուկրաինայից
Լեհաստանը սպասում է Ուկրաինայի պարզաբանումներին նոր կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և պաշտպանության նախարար՝ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է РИА Новости-ն։ Նա արձագանքել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի մոտ անցկացված խուզարկությունների մասին տեղեկություններին՝ նշելով, որ նման լուրերը «վատ ազդակ» են ոչ միայն Կիևի, այլև Լեհաստանի ու Արևմտյան Եվրոպայի համար։ «Եվրամիությանը չի կարող միանալ առանց հակակոռուպցիոն թափանցիկության», - ընդգծել է նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երմակի տանը խուզարկություններ են իրականացրել Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների քննիչները։ Երմակը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ լիովին համագործակցում է քննության հետ։ Վերաքննության շրջանակում իրավապահները ուսումնասիրվում են նրա կապը գործարար Տիմուր Մինդիչի շուրջ լայնածավալ կոռուպցիոն գործի հետ։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են