Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 26-ից 27-ը
Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️45 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️9 դեպք՝ խարդախության,
☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️6 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
☑️5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
☑️2-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման:
Բացահայտվել է նաև հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, հետամտելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ բնակարանային գողության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ֆիզիկական ներգործության, խարդախության։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին