Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

Ջիգարխանյանի որդու խոստովանությունը. ավելի շատ հետաքրքրում է ավտոտնակի դուռը, քանի հոր նախկին կինը

Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդին` Ստեփանը, որը կրում է հայտնի դերասանի ազգանունը, համարում է, որ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան կապ ունի գաղտնի նկարահանումների հետ։
 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին` Ստեփան Ջիգարխանյանը, դուրս է եկել ստվերից` հոր և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկակայի շուրջ ծավալված աղմկահարույց պատմությունը մեկնաբանելու համար։

«Եթե նրանց ընտանիքն այդքան ամուր էր և կառուցված էր ամուր հարաբերություններ վրա, ինչպես պնդում է Վիտալինան, ապա գաղտնի տեսագրություններն ինչու՞ են այդքան շատ»,- ասել է Ստեփանը ռուսական Առաջին ալիքի «Пусть говорят» («Թող խոսեն») հաղորդման ընթացքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ջիգարխանյանի գրասենյակում գաղտնի տեսախցիկներ են տեղադրվել։

Ստեփանը նշեց, որ Վիտալինայի կողմը հայտարարել է, թե ժամանակին Մոսկվայի կառավարության պահանջով գաղտնի տեսախցիկներ են տեղադրվել պետական մի շարք հաստատություններում, այդ թվում` թատրոններում։

«Հարց է ծագում` չորս տարի շարունակ ո՞վ է սպասարկել այդ տեսախցիկները։ Տրամաբանորեն` Արմեն Բորիսովիչի մտերիմներից մեկը։ Ո՞վ էր մտերիմը։ Ստացվում է` Վիտալինան»,- ասել է Ստեփանը։

Նա կարծում է, որ Ջիգարխանյանի հետ կապված պատմությունից հետո Ցիմբալյուկ-Ռոմանավոսկայան կորցրել է բոհեմի հետ շփվելու հնարավորությունը։

«Բնակարանները, անշարժ գույքը, Մերսեդեսը… այս ամենը հրաշալի է։ Բայց բոլորը մոռանում են մի կարևոր հանգամանքի մասին` նա կորցրել է բոհեմի, վերնախավի հետ շփվելու հնարավորությունը, Միխալկովի, Բոնդարչուկի, Մարկ Զախարովի ձեռքը սեղմելու հնարավորությունը»,- ասել է Ստեփանը։

Նրա կարծիքով, մշակույթի ոլորտի մարդկանց խնդիրն այն է, որ մոտ են թողնում իրենց շրջանակին օտար մարդկանց։

Ստեփանը նշել է, որ չի ուզում խառնվել Ջիգարխանյանի ու Վիտալինայի խնդիրներին, քանի որ իր կյանքը լիովին կապված է Լաս Վեգասի հետ։ Նա Վիտալինայի հետ հանդիպելու որևէ ցանկություն չունի, թեև չի բացառում նաև հանդիպելու հնարավորությունը։

Նրա խոսքով, Վիտալինան խորհրդատուների մի ամբողջ շտաբ ունի։

«Թող ինքնուրույն ելք գտնի այս իրավիճակից։ Վիտալինային ասելիք չունեմ։ Ես իմ սեփական կյանքն ունեմ և չեմ մասնակցում և չեմ ուզում մասնակցել նրանց կյանքին»,- ասել է Ստեփանը։

Նրա խոսքով, իրեն ավելի շատ հետաքրքրում է ավտոտնակի դուռը, քան Վիտալինայի այս կամ այն հայտարարությունը։

Ստեփանն ապրում է Լաս Վեգասում և զբաղվում է խաղային բիզնեսով։ Ասում է, որ երբեք պարտք չի տալիս և չի վերցնում։

Ընկերների խոսքով` Ստեփանը երբեք իր ազգանունն անձնական նպատակներով չի օգտագործում։

Հասարակությունն արդեն երկու ամիս շարունակ քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։