Սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, հոսանքի ու ջրի վարձը մասնակի փոխհատուցելու համար հատկացվեց 112 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա նոյեմբերի 27-ի նիստում որոշեց 112 մլն 603 հազար դրամ հատկացնել ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 988 մլն 933 հազար դրամ, իսկ 2024 թվականին սույն միջոցառման համար փաստացի ծախսվել է 1 մլրդ 47 մլն 743 հազար դրամ, այսինքն՝ շուրջ 58.8 մլն դրամով ավելի, քան 2025 թվականին հատկացված գումարը։
Կատարված փաստացի ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մնացորդ գումարը չի բավարարելու միջոցառման ամբողջական կատարումն ապահովելու համար։
Մասնավորապես նախնական հաշվարկներով մինչև տարեվերջ անհրաժեշտ է.
- ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացնել 4 500.0 հազ. դրամ,
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 8,000.0 հազ. դրամ,
- ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 26,305.0 հազ. դրամ,
- ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին հատկացնել 9,044.2 հազ. դրամ,
- ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 47,000.0 հազ. դրամ,
- ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեին հատկացնել 17,753.8 հազ. դրամ։
Արդյունքում միջոցառման ամբողջական կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է 112 մլն 603 հազար դրամ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...