Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ժնևում կայացած բանակցությունները հանգեցրել են վճռական հաջողության մեր եվրոպացի գործընկերների համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Deutchlandfunk ռադիոյի փոխանցմամբ: Նրա խոսքով՝ 28 կետանոց խաղաղության ծրագրից բացառվել են Եվրոպային վերաբերող դրույթները, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու արգելքը: «Եվրոպային վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, բացառված են այս ծրագրից։ Սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասանք երեկ։ Սկզբից պարզ էր, որ առանց եվրոպացիների և ուկրաինացիների մասնակցության հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։
Վադեֆուլը նշել է, որ ԵՄ-ի և Ուկրաինայի մտահոգությունները լսվել են ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Միացյալ Նահանգները կներգրավի Եվրոպային ցանկացած հնարավոր խաղաղ կարգավորման գործընթացում, որը մեծ հաջողություն է։
ԱՄՆ-ի, Ուկրաինայի և մի շարք եվրոպական պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի պատվիրակությունները երեկ Ժնևում բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի կողմից ներկայացված 28 կետանոց ծրագրի շուրջ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Այս ծրագիրը հատում էր Կիևի կողմից ձևակերպված մի քանի կարմիր գիծ: Այն պահանջում էր զիջումներ, ինչպիսիք են՝ Ուկրաինայի արևելքում մեծ տարածքների զիջումը Ռուսաստանին, զորքերի թվի սահմանափակումը և ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարումը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են